Ընդդիմադիր ակտիվիստը կարկառուն ՀՀԿ-ականի որդի է. Հայկական ժամանակ
Ինչպես գրում է “Հայկական ժամանակը”, երեկ Հայաստանի դատական համակարգի հերթական զոհը դարձավ քաղաքացիական ակտիվիստ, մասնագիտությամբ ռազմական բժիշկ Դմիտրի Հարությունյանը. նա երկու ամսով կալանավորվել է: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել Կոմիտաս 5-ի ակցիաների ընթացքում:
Թերթին հայտնի է դարձել, որ Դմիտրի Հարությունյանի մայրը կարկառուն հանրապետական է, ՀՀԿ խորհրդի անդամ, “Հանապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր” ՓԲԸ տնօրեն Մարինա Սաֆարյանը:
Տիկին Սաֆարյանը թերթի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել որդու հետ կատարվածը: “Չեմ ցանկանում այդ թեմայով խոսել”,- ասել է նա եւ կախել լսափողը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: