06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Պետք է վստահել հանրապետության նախագահին. նա առաջնորդվել է պետության շահերից ելնելով

Մաքսային միությանը միանալու` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ արտառոց ոչինչ չկա, Տեսակետը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովինն է: 

 “Հայաստանի իշխանությունն ամենաբարձր մակարդակով նշել է, որ կողմնակից է խորացնելու հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ, Եվրասիական տարածաշրջանում, Եվրասիական կառույցներում: Հայաստանի նախագահն էլ իր հայտարարությունում նշեց, որ մտնելով Մաքսային միություն, չի նշանակում, որ Հայաստանը  հրաժարվում է Եվրոպական կառույցների հետ երկխոսելուց”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Շարմազանովը, շեշտելով, որ Հայաստանը կողմ է ինտեգրացիոն գործընթացներին:

“Պետք է վստահել հանրապետության նախագահին: Նա առաջնորդվել է պետության շահերից ելնելով, ընտրել է կոնկրետ գերակայության ուղին ”,-ասաց ԱԺ փոխնախագահը:

“Հայաստանը չի շարժվում “կամ-կամ”-ի ճանապարհով, այլ “եւ-եւ” ճանապարհով”,-ԱԺ փոխխոսնակի խոսքով`  այստեղ հակասություն չկա, եւ սա չի նշանակում բանակցությունների դադարեցում Եվրոպայի հետ:

“Կրկնում եմ, վերջին տարիներին Հայաստանը խորացրել է իր հարաբերությունները եվրոպական կառույցների հետ, որի արդյունքում բավական արդյունավետ բարեփոխումներ են իրականացվել”,-եզրափակեց Շարմազանովը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ