13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Եւս երեք տարով հարկից կազատվի. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ ՀՀ կառավարությունն իր առաջիկա նիստում որոշում կընդունի “Ախթամար” հյուրանոցային համալիրին եւս երեք տարով ավելացված արժեքի հարկից ազատելու մասին: “Ախթամարը” պատկանում է հայտնի Լեւոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին:

“Ալրաղացի Լյովիկի այս “օբեկտը” կառավարությունից հարկային արտոնություն է ստանում արդեն երրորդ անգամ: Պաշտոնապես ձեւակերպվում է, որ “Ախթամարը” նպաստում է զբոսաշրջության զարգացմանը, աշխատատեղեր է ստեղծում եւ այլն:

Բայց փաստն այն է, որ ընդամենը 50 տեղանոց այս հյուրանոցը աշխատում է արդեն 3 տարի եւ այնքան քիչ ընթացիկ հարկեր է վճարում, որ չի հայտնվում նույնիսկ 1000 հարկատուների ցանկում”,- գրում է “Հայկական ժամանակը”:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ