13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

“Համաշխարհային մրցունակության զեկույց 2013-2014”. Հայաստանը բարելավել է դիրքերը

՛՛Տնտեսություն և արժեքներ՛՛ հետազոտական կենտրոնի ներկայացուցիչներ Մանուկ Հերգնյանը և Սևակ Հովհաննիսյանն այսօր լրագրողներին ներկայացրին “Համաշխարհային մրցունակության զեկույց 2013-2014”-ի արդյունքները:

Կազմակերպության նախագահ Հերգնյանը նշեց, որ զեկույցի առաջին տասնյակը բավական կայուն է, ու հիմնականում քիչ փոփոխությունների է ենթարկվում:

Շվեյցարիան շարունակում է պահպանել առաջատարի դիրքերը, նրան հաջորդում են Սինգապուրը, Ֆինլանդիան, Գերմանիան և ԱՄՆ-ը: ԱՊՀ տարածաշրջանի երկրների խմբում զգալի փոփոխություններ չեն արձանագրվել: Ամենամեծ հետընթացը գրանցվել է Ուկրաինայում /11 կետով վատթարացում/, իսկ ամենազգալի առաջընթացը Ադրբեջանում /7 կետով/, Ռուսաստանը 64-րդ հորիզոնականում է, իսկ Վրաստանը՝ 72-րդում:

Հայաստանը աղյուսակի 79–րդ հորիզոնականում է 148 երկրների շարքում, նախորդ տարվա համեմատ սա բարելավում է 3 կետով: Հայաստանի պարագայում էական առաջընթաց է գրանցվել տեխնոլոգիական պատրաստվածության, մակրոտնտեսական միջավայրի կայունության և ապրանքային շուկաների արդյունավետության հենասյուներով: Իսկ աշխատուժի շուկայի արդյունավետության հենասյունը բացասական տեղաշարժեր է գրանցել բոլոր ենթացուցիչներով: Վատթարացել է բարձրագույն կրթության և վերապատրաստման հենասյունը: Վերջին հորիզոնականներում են նաև գործարարության կատարելագործումը և նորարությունը:

Երկրում տաղանդներ պահելու ունակությամբ ևս Հայաստանը վատ դիրքերում է` 121-րդն ենք:

Հերգնյանը շեշտեց, որ տարածաշրջանում  մրցունակության վազքում հաղթելու համար մենք պետք է ավելի մեծ արագություն ունենանք, այստեղ կա ժամանակի սղության ընկալման դեֆիցիտ: Հայաստանը նաև պիտի ավելի ագրեսիվ քաղաքականություն վարի օտարերկրյա ներդրումների համար: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ