07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2013

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հուլիսի 3-4-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է, իսկ 5-ին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը  հուլիսի 3-4-ին  կնվազի 3-4 աստիճանով,  հուլիսի 6-7-ին՝ նույնքանով  կբարձրանա:  […]

Նախագահը մի շարք այլ օրենքներ է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած “Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, “Հարկային ծառայության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, “Մաքսային ծառայության մասին” ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:    

“ՀԱԿ-ը վարկաբեկեց ընդիմադիր շարժումն ամբողջությամբ” /վիդեո/

Նախկին ստաժավոր պատգամավոր` Արշակ Սադոյանի դիտարկմամբ Հայաստանում քաղաքական դաշտը լրիվ վարկաբեկված է.”Հիմա էսպես ասած նոր տիպի ընդիմություններ են ստեղծվում, ոնց որ այլընտրանքային ընդիմությունը կամ կիսաընդիմությունը, կոնստրուկտիվ ինչ-որ  բաներ, հեռանկարային գործընկերություն ընդիմադիրների և այսպես ասած այլընտրանքների միջև բերեց նրան, որ ընդհանրապես ընդիմադիր քաղաքական դաշտը վարկաբեկվեց և բնականաբար այդ պայմաններում առանց որևէ լուրջ չարչարանքների երեք ընտրություններն էլ […]

Հանգիստ թողեք մեզ. Սոնա Շահգելդյան

Երգչուհի Սոնա Շահգելդյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Սիրելիներս, եթե ես խոսում եմ իմ զգացմունքների մասին,դա դեռ չի նշանակում, որ արդեն ամուսնանում եմ: Խնդրում եմ հանգիստ թողեք մեզ: Դուք չեք կարող ինչ որ վիրավորական մեկնաբանություններով ազդել իմ և Սամվել Ղազարյանի հարաբերությունների վրա: Մենք շատ լավ ընկերներ և կոլեգաներ ենք, մեր մեջ կա մեծ հարգանք, իսկ […]

Կրթությունը՝ գործազրկության եւ աղքատության դեմ պայքարի լավագույն միջոց

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը 2007 թվականից մեծ աջակցություն է ցուցաբերել  ՄԿՈԻ ոլորտի բարեփոխումներին: Աջակցություն շրջանակում այսօր տեղի է ունեցել ծրագրի իրականացրած՝ “Աշխատաշուկայում  նախնական եւ միջին մասնագիտական կրթության համակարգի 2010-2011թթ. շրջանավարտների ներգրավվածության մասին” հետազոտության շնորհանդեսը, որին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սոֆի Կեմխաձեն: […]

Show must go on…Թոմաս դը Վաալը ԼՂՀ կոնֆլիկտում առաջընթաց չի տեսնում

 ”Քարնեգի՛՛ հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալը կարծում է, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդները դեռ ապրում են ԼՂ հակամարտության մասին այն պատկերացումներով, որոնք գոյություն ունեին 20 տարի առաջ:  ”Գլխավոր խնդիրը մնացել է, վստահության դեֆիցիտն ավելի է վատացել”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա: Վերջինս նշեց, որ կոնֆլիկտի շուրջ շատ բան է տեղի […]

“Եվրոպական կրթական միջավայրին ինտեգրումը տալիս է առավել շոշափելի արդյունքներ”. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Շնորհավորելով դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելություն ստանձնելու կապակցությամբ, նախարարը հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ հարաբերությունը կրթության եւ գիտության ոլորտում զարգացում կապրի: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ անցյալ տարի Վիլնյուս կատարած այցի ընթացքում ստորագրվել է համագործակցության […]

Սանկցիա “Հարսնաքարի” գործով ամբաստանյալի մոր նկատմամբ /վիդեո/

“Հարսնաքարի” գործով դատավարության ժամանակ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Դավիթ Հարությունյանը խիստ սանկցիա կիրառեց ամբաստանյալ Գագիկ Մարգարյանի մոր նկատմամբ: Վերջինս դահլիճում նստած վկայի հարցաքննության ժամանակ դիտողություն արեց տուժողների փաստաբանին: “Ինչ եք հարցեր տալիս, իմանա կասի”,-տեղից ակնարկեց տիկինը: Դատավորը նրան մեկ ամսով զրկեց դատական նիստերին մասնակցելուց: Տիկին Խաչատրյանը փորձում էր արդարանալ եւ […]

Կջրազրկվեն

“Երեւան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Դավթաշենի 3-րդ բնակելի զանգվածի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   “Երեւան Ջուր” ՓԲԸ  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի