26 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

“Եվրոպական կրթական միջավայրին ինտեգրումը տալիս է առավել շոշափելի արդյունքներ”. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

Շնորհավորելով դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելություն ստանձնելու կապակցությամբ, նախարարը հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ հարաբերությունը կրթության եւ գիտության ոլորտում զարգացում կապրի: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ անցյալ տարի Վիլնյուս կատարած այցի ընթացքում ստորագրվել է համագործակցության մասին համաձայնագիր, համաձայն որի՝ իրականացվում են մի շարք կրթական ծրագրեր:Նախարարը նաեւ նշել է, որ Հայաստանին հետաքրքրում է Լիտվայի՝ հետխորհրդային կրթական համակարգից եվրոպականի անցումային փորձը, ինչպես նաեւ հաջողությամբ իրականացված մի շարք բարեփոխումներ:”Կրթությունը յուրահատուկ հարթակ է, որտեղ եվրոպական կրթական միջավայրին ինտեգրումը տալիս է առավել շոշափելի արդյունքներ”, – նշել է նախարարը:

Դեսպանն իր հերթին ընդգծել է, որ իր երկիրն Արեւելյան գործընկերության շրջանակում իրականացվող համագործակցությունը հռչակել է որպես գերակա ուղղություն՝  կարեւորելով այդ ուղղությամբ իրականացվող բոլոր ծրագրերը:Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ միջբուհական համագործակցությանը, ուսանողների փոխանակմանը,  կրթաթոշակի տրամադրման ընդլայնմանը,ինչպես նաեւ “Թուինինգ” եւ “Erasmus for all” ծրագրերին առնչվող հարցեր:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ