“ՀԱԿ-ը վարկաբեկեց ընդիմադիր շարժումն ամբողջությամբ” /վիդեո/
Նախկին ստաժավոր պատգամավոր` Արշակ Սադոյանի դիտարկմամբ Հայաստանում քաղաքական դաշտը լրիվ վարկաբեկված է.”Հիմա էսպես ասած նոր տիպի ընդիմություններ են ստեղծվում, ոնց որ այլընտրանքային ընդիմությունը կամ կիսաընդիմությունը, կոնստրուկտիվ ինչ-որ բաներ, հեռանկարային գործընկերություն ընդիմադիրների և այսպես ասած այլընտրանքների միջև բերեց նրան, որ ընդհանրապես ընդիմադիր քաղաքական դաշտը վարկաբեկվեց և բնականաբար այդ պայմաններում առանց որևէ լուրջ չարչարանքների երեք ընտրություններն էլ կարողացան անցկացնել իշխանությունները իրենց օգտին”,-Henaran.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց նախկինում իր ընդիմադիր կեցվածքով աչքի ընկնող Արշակ Սադոյանը:
Արշակ Սադոյանը կարծում է, որ սա էլ ժամանակավոր պրոցես է և այն երկար շարունակվելու հեռանկար չունի:
Ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը Արշակ Սադոյանի գնահատմամբ կարելի է համարել այսպես ասած “շարժում հոսանքով”, քանի որ ուշագրավ փաստացի տեղաշարժ չի գրանցվել: Սակայն նախկին պատգամավորը հույս ունի, որ աշխարհում տեղի ունեցող երևույթները կանդրադառնան նաև Հայաստանի վրա և կստիպեն փոփոխությունների գնալ:
Ինչ վերաբերվում է իրական ընդիմությանը Արշակ Սադոյանը կարծում է, որ դրան հասնելու համար ժամանակ է հարկավոր.”Ոչ թե տրադիցիոն քաղաքական դաշտի կամ այլընտրանքային տիպի ընդիմության, այլ սովորական առավել ևս, երբ որ ՀԱԿ-ը իր գործնեությամբ ուղղակի վարկաբեկեց ընդիմադիր շարժումը ամբողջությամբ”,-հավելեց Արշակ Սադոյանը:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: