03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կրթությունը՝ գործազրկության եւ աղքատության դեմ պայքարի լավագույն միջոց

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը 2007 թվականից մեծ աջակցություն է ցուցաբերել  ՄԿՈԻ ոլորտի բարեփոխումներին: Աջակցություն շրջանակում այսօր տեղի է ունեցել ծրագրի իրականացրած՝ “Աշխատաշուկայում  նախնական եւ միջին մասնագիտական կրթության համակարգի 2010-2011թթ. շրջանավարտների ներգրավվածության մասին” հետազոտության շնորհանդեսը, որին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սոֆի Կեմխաձեն:

Ներկայացնելով ուսումնասիրության արդյունքերը՝ Արմեն Աշոտյանը մասնավորապես նշել է. “Նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտը ՀՀ կառավարությունը տարիներ առաջ հռչակել է՝ որպես գերակա ոլորտ. այդ ուղղությամբ նախարարությունը մի շարք բարեփոխումներ է իրականացրել, եւ այս հետազոտության արդյունքները եւս  ցույց են տալիս, որ  բարեփոխումներն իրենց շոշափելի արդյունքները տալիս են: Նախ, մասնագիտական կրթության ոլորտում վերացվել են ընդունելության քննությունները, եւ ուսանողները ատեստատի միջին գնահատականներով կարող են ընդունվել իրենց նախընտրած մասնագիտությամբ, երկրորդ՝ ծնողները եւ ուսանողներն ավելի բծախնդիր են դարձել, եւ միջին մասնագիտական կրթությունն ավելի պահանջված է դարձել. շատ տեղերում առկա է  մրցութային իրավիճակ՝ շնորհիվ նաեւ ՀՀ կառավարության այն որոշման, որ 50 տոկոսով ավելացվել է անվճար տեղերի քանակը: Եվ երրորդ՝ կրթությունը դարձել էաշխատանքի տեղավորման լուրջ երաշխիք, եւ քոլեջների շրջանավարտներն այսօր ավելի հեշտ են ընդունվում աշխատանքի՝ իրենց մասնագիտությամբ:

Ակնհայտ է, որ կրթությունը դառնում է գործազրկության եւ աղքատության դեմ պայքարի լավագույն միջոցը՝ երիտասարդների ապագայի համար ստեղծելով պայմաններ”,-նշել է նախարարը՝ անդրադառնալով նաեւ հետազոտության մեջ արծարծված ոլորտի խնդիրներին, մասնավորապես, ըստ նախարարի՝ հիմնական խնդիրը  ուսանողների սոցիալական վիճակի բարելավումն է՝ սոցիալական տարաբնույթ ծառայությունների տրամադրման տեսանկյունից: Երկրորդը՝  կրթություն-աշխատաշուկա կապի, գործատուների ներգրավման խնդիրն է, որը, ըստ Արմեն Աշոտյանի, հանդիսանում է կադրերի հիմնական սպառողը:  “Ցավոք, ոչ բոլոր գործատուներն են կրթությունը դիտարկում որպես շահեկան ոլորտ, եւ բիզնես մշակույթը դեռեւս Հայաստանում կայացած չէ: Այսինքն, մասնավոր հատված-պետություն համագործակցության դեպքում արձանագրվում է հստակ արդյունք: Հաջորդ խնդիրը վերաբերում է քոլեջների նյութատեխնիկական բազայի հետեւողական բարելավմանը. վերջին  2-3 տարիների ընթացքում 30-ից ավելի քոլեջներ բարեկարգվել են՝ նաեւ մեր միջազգային գործընկերների օգնությամբ”,-ընդգծել է նախարարը:

Նշենք, որ հետազոտության հիմնական նպատակներն էին՝ գնահատել համակարգի շրջանա¬վարտների ներգրավվածությունը Հայաստանի աշխա¬տաշու¬կայում, ինչպես նաեւ ստանալ շրջանավարտների ունակությունների եւ հմտությունների գնահատական¬ները գործատուների տեսակետից: Բացի դրանից, ստացվել են ՆՄՄԿհամակարգի վերջին հինգ տարիների բարեփոխումների մի շարք գնահատականներ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ