06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 16, 2013

Նախորդ տարվա համեմատ աճել է համաբուժարաններ դիմած քաղաքացիների թիվը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մշտական հսկողություն է իրականացվում քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հիմնարկներում՝ սպասարկման որակի, մատուցվող ծառայությունների եւ համապատասխան պայմանների ապահովման ուղղությամբ: 2013 թվականի առաջին կիսամյակում, ամփոփ տվյալներով, մայրաքաղաքի համաբուժարաններ է դիմել 1008853 քաղաքացի: Լաբորատոր-գործիքային հետազոտություններ են անցել 543457 անձինք: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ համաբուժարաններ դիմած քաղաքացիների թիվը ավելացել է շուրջ 100 հազարով: Քաղաքապետարանի […]

ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպեց Սալոնիկի քաղաքապետի եւ հայկական համայնքի նախագահի հետ

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 16-ին ընդունեց Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսին եւ Սալոնիկի հայկական համայնքի նախագահ Վարդգես Կոդակսյանին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վասիկի Դիկոպուլուն: ԱԺ փոխնախագահը, ողջունելով հյուրերին, կարեւորեց նրանց այցը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով եւ համոզմունք հայտնեց, որ նման այցելությունները նոր թափ կհաղորդեն երկու երկրների հարաբերություններին:Էդուարդ Շարմազանովը երկու […]

Սահմանը հատելը հեշտացվում է. վերջ քաշքշուկներին

Այսօր ՀՀ Ազգային անվտանգության խորհրդում կայացավ ՀՀ սահմանային անվտանգության ապահովման հետ կապված միջգերատեսչական նիստը, որը վարում էր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: ՛՛Այս նիստը շատ կարևոր է, քանզի սահմանային ապահովության խնդիրները դրական զարգացումներ են ապրել: Այս տարվա հուլիսից արդեն կմեկնարկի 60 մլն եվրո արժողությամբ ծրագրի աշխատանքները, որը գալու է արդիականացնելու պետական սահմանները՛՛,-ասաց Բաղդասարյանը: Ծրագրի շրջանակներում արդյունավետ համագործակցություն […]

“Բարեւ Երեւանն” իր մտահոգությունն է հայտնում Տարոն Մարգարյանին ուղղված նամակների առիթով

Ս.թ. հուլիսի 13-ին “Բարեւ Երեւան” խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի ստորագրությամբ նամակ է ուղարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում խմբակցությունն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ քաղաքապետին ուղղած՝ “Բարեւ Երեւանի” ավագանու անդամների նամակների պատասխաններն ստորագրվում են քաղաքապետարանի աշխատակազմի Կազմակերպական վարչության պետ Գ. Բաղդասարյանի կողմից: “Երեւանի ավագանու 65 անդամներն անհատներ չեն, նրանք ներկայացնում են  Երեւանի ազգաբնակչությունը ճիշտ […]

՞Քա. ինչ կըսես՞՝ հարցրին ազգային տարազով ամուսինները /վիդեո/

“Ոսկե Ծիրան” կինոփառատոնին ամուսիններ Արտյուշ եւ Մարիամ Սանոսյանները ազգային տարազով էին ներկայացրել: “Ոչ միայն այստեղ, հասարակական միջոցառումներին այսպես ենք ներկայանում”,-ասաց տիկին Մարիամը: Մանկավարժներ են, չորս երեխա ունեն, տասնմեկ թոռ: “Առաջ տարօրինակ էին նայում, ասում էին ովքեր են, ինչու ես այսպես հագնվել, բայց հիմա արդեն ընդունում են”,-պատմեցին ամուսինները: Արտյուշ Սանոսյանը գրքերի հեղինակ է, հիմնականում զբաղվում է […]

ՀՀ օմբուդսմենը դիմել է իր ՌԴ գործընկերոջը` Հրաչյա Հարությունյանի իրավունքների պաշտպանության խնդրով

Այսօր Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը պաշտոնապես դիմել է իր Ռուսաստանի գործընկերոջը՝ Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինին՝ Հրաչյա Հարությունյանի արժանապատվության եւ այլ իրավունքների պաշտպանության խնդրանքով: Ստորեւ ներկայացնում ենք պաշտոնական գրության ողջ տեքստը. “Ընդունեք իմ խորին ցավակցությունները հուլիսի 13-ի սարսափելի ճանապարհատրանսպորտային պատահարի եւ 18 անմեղ մարդկանց վախճանի կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, որին […]

Ոչ ոք իրավունք չունի Հայաստանի քաղաքացու հետ անհարգալից վարվել. Շարմազանով

՛՛Եթե մեղավոր է, պետք է պատժվի, մեղավորները բոլոր երկներում պետք է պատժվեն, բայց ոչ մեկն իրավունք չունի Հայաստանի քաղաքացու հետ անհարգալից վարվել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Մոսկվայի մերձակայքում խոշոր վթարի պատճառ հանդիսացած “ԿամԱԶ” մակնիշի բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի ձերբակալության մասին: Շարմազանովը ցավում է, որ նման դժբախտ դեպք է […]

Բրիտանուհին խեղդվել է բարեգործություն կատարելիս

Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սյուզան Թեյլորը մահացել է Լա-Մանշ նեղուցում` բարեգործական լողի ժամանակ, հաղորդում է “Sky News”-ը: Թեյլորն իր բարեգործական լողն սկսել է բրիտանական ափից եւ սկսել է խեղդվել ճանապարհի ավարտին, երբ նա մոտ էր Ֆրանսիայի տարածքին: Փրկարարները, որոնք նրան ուղեկցելիս են եղել նավով, անմիջապես հանել են նրան ջրից: 34-ամյա Սյուզանին ռազմական ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան փրկել չի […]

Թուրքիայում շարունակ ոտնահարվում են մարդու իրավունքները

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին.”Մենք մտել ենք այնպիսի փուլ, որ քաոսի և պայքարի միջոցով աշխարհում ձևավորվում են մի քանի աշխարհաքաղաքական բևեռներ”,-ասաց նա: Նա նշեց, որ այս նոր փուլը մարդկային պատմության մեջ դեռ չի գրվել և մենք բոլորս դառնում ենք այս նոր փուլի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի