06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2, 2013

Կրթությունը՝ գործազրկության եւ աղքատության դեմ պայքարի լավագույն միջոց

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը 2007 թվականից մեծ աջակցություն է ցուցաբերել  ՄԿՈԻ ոլորտի բարեփոխումներին: Աջակցություն շրջանակում այսօր տեղի է ունեցել ծրագրի իրականացրած՝ “Աշխատաշուկայում  նախնական եւ միջին մասնագիտական կրթության համակարգի 2010-2011թթ. շրջանավարտների ներգրավվածության մասին” հետազոտության շնորհանդեսը, որին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սոֆի Կեմխաձեն: […]

Show must go on…Թոմաս դը Վաալը ԼՂՀ կոնֆլիկտում առաջընթաց չի տեսնում

 ”Քարնեգի՛՛ հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալը կարծում է, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդները դեռ ապրում են ԼՂ հակամարտության մասին այն պատկերացումներով, որոնք գոյություն ունեին 20 տարի առաջ:  ”Գլխավոր խնդիրը մնացել է, վստահության դեֆիցիտն ավելի է վատացել”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա: Վերջինս նշեց, որ կոնֆլիկտի շուրջ շատ բան է տեղի […]

“Եվրոպական կրթական միջավայրին ինտեգրումը տալիս է առավել շոշափելի արդյունքներ”. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Շնորհավորելով դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելություն ստանձնելու կապակցությամբ, նախարարը հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ հարաբերությունը կրթության եւ գիտության ոլորտում զարգացում կապրի: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ անցյալ տարի Վիլնյուս կատարած այցի ընթացքում ստորագրվել է համագործակցության […]

Սանկցիա “Հարսնաքարի” գործով ամբաստանյալի մոր նկատմամբ /վիդեո/

“Հարսնաքարի” գործով դատավարության ժամանակ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Դավիթ Հարությունյանը խիստ սանկցիա կիրառեց ամբաստանյալ Գագիկ Մարգարյանի մոր նկատմամբ: Վերջինս դահլիճում նստած վկայի հարցաքննության ժամանակ դիտողություն արեց տուժողների փաստաբանին: “Ինչ եք հարցեր տալիս, իմանա կասի”,-տեղից ակնարկեց տիկինը: Դատավորը նրան մեկ ամսով զրկեց դատական նիստերին մասնակցելուց: Տիկին Խաչատրյանը փորձում էր արդարանալ եւ […]

Կջրազրկվեն

“Երեւան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Դավթաշենի 3-րդ բնակելի զանգվածի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   “Երեւան Ջուր” ՓԲԸ  

Նյարդերից թույլ անձանց խորհուրդ չի տրվում. Սիրիայում գլխատել են քահանային /վիդեո/

Վատիկանը պաշտոնապես հաստատել է Սիրիայի Սբ. Անտոնիո մենաստանում կաթոլիկ քահանա Ֆրանսուա Մյուրադայի մահապատժի փաստը, գրում է “ng.ru”-ն: Մենսատանը գրոհել են Ջաբխատ ան-Նուսրա խմբավորման գրոհայինները: Հայր Ֆրանսուա գլուխը կտրել են խոհանոցային դանակով եւ մահապատժի տեսագրությունը տեղադրել են համացանցում:  Վատիկաննի ներկայացուցիչ Պիեռբատիստա Պիցաբալլան հայտարարել է. “Դժբախտաբար, Սիրիան վերածվել է կռվի դաշտի ոչ միայն սիրիական ուժերի, այլ նաեւ […]

Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Մարսելի քաղաքապետի տեղակալ Կոլետ Բաբուչյանին

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նախ շնորհավորել է Մարսելը 2013թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ, ապա ընդգծել, որ 1992 թվականին ստորագրված բարեկամության եւ համագործակցության մասին համաձայնագրով Երեւանի եւ Մարսելի միջեւ հարաբերությունների հիմքում ընկած են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ բարեկամական սերտ կապերը, որոնք էլ ավելի ամրապնդվեցին նախորդ տարի Մարսել կատարած պաշտոնական այցի եւ դրա շրջանակում քաղաքների միջեւ կնքված […]

Քոչարյանն իր ադրբեջանցի ընկերների հետ էր

Այսօր Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի և Մեդիա Կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ  քննարկում՝ նվիրված Թոմաս դը Վաալի հեղինակավոր ”Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով՛՛ գրքի /2003թ/՝ վերախմբագրված տարբերակով հրատարակմանը:  ՛՛Սև այգին՛՛ Հայաստան–Ադրբեջան հակամարտության կարևոր հետազոտություն է՝ կառուցված ԼՂ հարցի ուսումնասիրման 8–ամյա աշխատանքի, տարածաշրջանում, Մոսկվայում և Վաշինգտոնում անցկացված ավելի քան 120 հարցազրույցի, […]

Լոս Անջելեսում տրվեց Արամ Խաչատրյանի տարվա մեկնարկը

Լոս Անջելեսի հեղինակավոր սրահներից մեկում` “Disney Consert Hall”-ում, հանդիսավորությամբ տրվեց Արամ Խաչատրյանի տարվա մեկնարկը: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ կազմակերպված գալա-համերգին, որին ներկա էին ԱՄՆ արեւմտյան ափի երաժշտասեր հասարակության եւ հայ համայնքի ներկայացուցիչներ, ելույթ ունեցան ԼԱ ֆիլհարմոնիկ եւ կամերային նվագախմբերի մենակատարներ: Արամ Խաչատրյանի հոբելյանական տարվա միջոցառումների մեկնարկի առթիվ Լոս Անջելեսում է գտնվում նաեւ Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի