09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Մարսելի քաղաքապետի տեղակալ Կոլետ Բաբուչյանին

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նախ շնորհավորել է Մարսելը 2013թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ, ապա ընդգծել, որ 1992 թվականին ստորագրված բարեկամության եւ համագործակցության մասին համաձայնագրով Երեւանի եւ Մարսելի միջեւ հարաբերությունների հիմքում ընկած են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ բարեկամական սերտ կապերը, որոնք էլ ավելի ամրապնդվեցին նախորդ տարի Մարսել կատարած պաշտոնական այցի եւ դրա շրջանակում քաղաքների միջեւ կնքված պայմանագրի թարմացմամբ:

Կարեւորելով համագործակցության ընդլայնումն ու այդ համատեքստում Եվրամիության կողմից ֆինանսավորվող CIUDAD/GOSPEL ծրագրի շրջանակում Շենգավիթ վարչական շրջանի թիվ 52 դպրոցի մարզահրապարակի բացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը  վստահություն է հայտնել, որ ծրագիրը կլինի շարունակական։

“Այս տարիների ընթացքում մենք մի շարք համատեղ ծրագրեր ենք իրականացրել։  Մարզահրապարակը, որը բացեցինք այսօր, մեր բարեկամության եւ համագործակցության ընդլայնման ապացույցներից մեկն է: Օգտվելով առիթից՝ իմ շնորհակալությունն եմ փոխանցում Մարսելի քաղաքապետ պարոն Ժան-Կլոդ Գոդենին՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող CIUDAD/GOSPEL ծրագրին Երեւանի անդամակցությունն առաջարկելու եւ ծրագրի իրականացման ընթացքում ցուցաբերած աջակցության համար։ Այսօր մեր կողմից բացված մարզադաշտը կծառայի ոչ միայն դպրոցի աշակարտներին, այլեւ ամբողջ թաղամասի բնակչությանը”,- նշել է  Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի ողջույններն ու շնորհավորանքը փոխանցելով Տարոն Մարգարյանին՝ Կոլետ Բաբուչյանը մեկ անգամ եւս հավաստել է, որ երկու քաղաքների միջեւ ձեւավորված ջերմ եւ բարեկամական կապերը հետզհետե ավելի շատ գործնական ծրագրերի կվերածվեն: Անդրադառնալով “Մարսելը 2013թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք” հռչակվելու շրջանակում “Հայ-ֆրանսիական գերազանցության շաբաթ” միջոցառման անցկացմանը՝ տիկին Բաբուչյանը նաեւ նկատել է, որ այն եղել է բավականին հագեցած, ինչը հայ-ֆրանսիական սերտ հարաբերությունների եւս մեկ վառ ապացույց է: Մարսելի քաղաքապետի տեղակալը տեղեկացրել է նաեւ, որ “Մարսելը 2013թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք” հռչակվելու շրջանակում Մարսելում բացվել է Անրի Վերնոյի անվան հրապարակ, բացի այդ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին էլ շնորհվել է Մարսելի պատվավոր քաղաքացու կոչում:

“Որպես արմատներով հայ՝ ինձ համար, պարոն քաղաքապետ, իսկապես մեծ հպարտություն է նաեւ արձանագրել, որ Մարսելի քաղաքապետի այս տարի նախատեսված պաշտոնական միակ այցը լինելու է Երեւան, ինչի մասին պարոն Ժան-Կլոդ Գոդենը հպարտորեն հայտարարեց “Մարսելը 2013թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք” միջոցառումների շրջանակում կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ: Վստահ եմ, որ այս հանգամանքը Մարսելի եւ Երեւանի միջեւ հաստատված առանձնահատուկ բարեկամության ամենախոսուն ապացույցն է”,- նշել է Կոլետ Բաբուչյանն ու ընդգծել նաեւ, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը եւս պատրատակամ է աջակցելու համատեղ ծրագրերի ակտիվացմանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին Մարսելի քաղաքապետին է փոխանցել ջերմագին ողջույններն ու վստահեցրել, որ Երեւանում սիրով սպասում են պարոն Ժան-Կլոդ Գոդենի այցին, որի շրջանակում կքննարկվեն երկու քաղաքների միջեւ առկա ջերմ եւ բարեկամական կապերն էլ ավելի ընդլայնելու եւ համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու հեռանկարները:

 

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ