06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2, 2013

ՀՀ Նախագահը եւ ՄԻԵԴ նախագահը մտքեր են փոխանակել Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ընթացքի մասին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանին: Սերժ Սարգսյանը ողջունել է ՄԻԵԴ նախագահի այցը մեր երկիր, հատկապես երբ այն կայանում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցող կարեւոր միջոցառումներից մեկի՝ “Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում” թեմայով խորհրդաժողովի կապակցությամբ: Հանրապետության […]

Երբ կազինոները դարձան ցանկալի

Նվազագույն աշխատավարձի բարձրացմանը զուգընթաց աննախադեպ տեմպով աճում են նաև սննդամթերքի  և  կենցաղ-տնտեսական  անհրաժեշտ պարագաների գները: Հայաստանը ունի արդյո՞ք պայմաններ առաջ գնալու համար և եթե այո ինչու՞ ենք շարունակ ետ մղվում հարցերի շուրջ Henaran.am-ը զրուցեց Աժ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ, հասարակական և քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանի հետ: Մեր հաղթանակի գաղտնիքը Գառնիկ Իսագուլյանը պայմանավորում է միմյանց նկատմամբ հավատով, […]

ՎՊ-ը պատասխանում է Քաղաքաշինության նախարարին

Վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունը պատասխանել է Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի` այսօր արած մի քանի հայտարարություններին: ” ”Քաղաքաշինության մասին” ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն, քաղաքաշինությունը Հայաuտանի Հանրապետությունում կենսագործունեության համար բարենպաuտ տարածական միջավայրի uտեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց եւ դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որն ընդգրկում է` ա) Հայաuտանի Հանրապետության, նրա վարչատարածքային միավորների եւ […]

Քրեական գործ` ԾԻԳ-ի աշխատակցի օժանդակությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու փաստի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ”Առողջապահական ԾԻԳ” պետական հիմնարկի աշխատակցի օժանդակությամբ խարդախությամբ հափշտակություն կատարելու և պաշտոնեական անփութության փաստերի առթիվ: ՀՀ առողջապահության նախարարությանից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության ”Առողջապահական ԾԻԳ” պետական հիմնարկի և ՍՊ ընկերության միջև 2009թ. հունիս ամսին կնքվել է պայմանագիր` բժշկական կենտրոններից մեկի շենքի […]

” Դուք որպես ոստիկան Աստծով շարժվեք … ” /վիդեո/

“Դուք որպես ոստիկան Աստծով շարժվեք”,-այս խոսքերով անծանոթ տիկինը մոտեցավ փողոցում հերթապահող ոստիկանին և “Նոր կտակարան”  նվիրեց նրան: Henaran.am-ի հարցին, թե ի՞նչ զգաց անծանոթուհու նվերը ստանալիս, ոստիկանը պատասխանեց. “Շատ ուրախ եմ, իհարկե …”: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Գազի սակագնի թանկացման հետ կապված մի շարք փակ ու անհասկանալի հարցեր կան. ԿԲ նախկին նախագահ /վիդեո/

ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի համար գազի սակագնի թանկացման հետ կապված մի շարք փակ ու անհասկանալի հարցեր կան: Նրան զարմացնում է, որ գազի սակագինը, նախնական տեղեկություններով, այդքան էլ շատ չբարձացավ, փոխարենը էլեկտրաէներգիան զգալի թանկացավ : Դիտեք` Henaran.am-ի տեսանյութում:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հուլիսի 3-4-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է, իսկ 5-ին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը  հուլիսի 3-4-ին  կնվազի 3-4 աստիճանով,  հուլիսի 6-7-ին՝ նույնքանով  կբարձրանա:  […]

Նախագահը մի շարք այլ օրենքներ է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած “Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, “Հարկային ծառայության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, “Մաքսային ծառայության մասին” ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:    

“ՀԱԿ-ը վարկաբեկեց ընդիմադիր շարժումն ամբողջությամբ” /վիդեո/

Նախկին ստաժավոր պատգամավոր` Արշակ Սադոյանի դիտարկմամբ Հայաստանում քաղաքական դաշտը լրիվ վարկաբեկված է.”Հիմա էսպես ասած նոր տիպի ընդիմություններ են ստեղծվում, ոնց որ այլընտրանքային ընդիմությունը կամ կիսաընդիմությունը, կոնստրուկտիվ ինչ-որ  բաներ, հեռանկարային գործընկերություն ընդիմադիրների և այսպես ասած այլընտրանքների միջև բերեց նրան, որ ընդհանրապես ընդիմադիր քաղաքական դաշտը վարկաբեկվեց և բնականաբար այդ պայմաններում առանց որևէ լուրջ չարչարանքների երեք ընտրություններն էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի