12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2013

Առաջին անգամ հրապարակվել են Մայքլ Ջեքսոնի լուսանկարները` մահից անմիջապես հետո /ֆոտո/

Փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի մահից հետո առաջին անգամ հրապարակվել են լուսանկարներ, որոնք արված են նրա ննջասենյակում մահից անմիջապես հետո` 2009-ի հունիսի 25-ին:   Լուսանկարներում երեւում է, որ Ջեքսոնի սենյակում տարբեր տեսակի դեղերի տուփեր են թափված, ինչպես նաեւ թթվածնի տարաներ: Լուսանկարներից մեկում մի պահարան է, որի վրա անծանոթ երեխաների նկարներ են: Այս լուսանկարները բազմազան հարցեր են առաջացրել […]

Իշխան Զաքարյանի շքեղ, ծաղիկներով տունն ու Փաշինյանի բարեմաղթանքները

՛՛Շատ հետաքրքիր ներկայացում է Վերահսկիչ պալատի հաշվետվությունը՛՛,-այսօր Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին ուղղված հարցերի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Պատգամավորը նշեց, որ մեկ տարի առաջ էլ է Զաքարյանին այս հարցը տվել և հիմա էլ է հարցնում Պաշտպանության նախարարության հարևանությամբ արդեն ավարտին հասցված դղյակի մասին: Փաշինյանը հայտարարեց, որ իր  տեղեկություններով՝ արդեն ավարտին […]

Ամեն բան արվում է, որ Ռուսաստանը չնեղանա կամ չջղայնանա

“Քաղաքական և միջազգային հետազոտությունների “ կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ չնայած Հայաստան- Եվրամիություն ասոցացման ծրագիրը իր մեջ ներառում է և մարտահրավերներ, և հնարավորություններ, այնուամենայնիվ հարկավոր է իրականություն դարձնել այս ծրագիրը: Ռուբեն Մեհրաբյանը խոսեց նաև խոչնդոտների և սպասող կոնֆլիկտների մասին: Թիվ առաջին կոնֆլիկտը` փորձագետի խոսքով` կարող է ստեղծել Ռուսաստանը, որը Հայաստանին առանձնապես բան չտալով` […]

ՀԱԿ-ն ի՞նչ կապ ունի. վերակազմավորվող ՀՀՇ-ն համագումարի է պատրաստվում

Վերակազմավորվող ՀՀՇ-ը պատրաստվում է համագումարի: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ-ի հիմնադիրներից Ալեքսանդր Արզումանյանը: ՛՛Այդ աշխատանքներով ենք զբաղված՛՛,-ասաց Արզումանյանը նշելով, որ համագումարից հետո արդեն հստակ կորոշվի ապագա անելիքները:  Հարցին, թե ՀԱԿԿ-ից ներկայացուցիչներ լինելու են համագումարին, Արզումանյանը պատասխանեց. ՛՛ՀԱԿ-ն ի՞նչ կապ ունի՛՛: Մեր դիտարկմանը, որ մի շարք ՀԱԿ-ական գործիչներ իրենց նախկին կուսակցական գործընկերներն են, արձագանքեց` դե […]

ՄԻԵԴ-ն ստացել է հայկական կողմի բողոքը Սաֆարովի գործով

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ստացել է հայկ մուկուչյանի եւ Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի  բողոք-դիմումը, գրում է “Երկրամասը”: Խոսքը փաստաթղթերն ստանալու, այլ ոչ թե դրանք գործնականում քննարկելու մասին է: Հայկական կողմը Ռամիլ Սաֆարովի գործով բողոք է ներկայացրել Եվրոպական դատարան այս տարվա փետրվարին: Բողոքը վերաբերում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվեցիայի 2-րդ հոդվածի` կյանքի իրավունքի մասին, եւ 14-րդ հոդվածի` […]

Իրավիճակը ԼՂ-ում բարդ է եւ կարող է պայթել. ԵԱՀԿ ներկայացուցիչ

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ բարդ եւ ցանկացած պահի կարող է պայթել` մասնավորապես  կապված Հայաստանի` Լեռնային Ղարաբաղի հետ ավիահաղորդակցություն հաստատելու մտադրության հետ: Այդ մասին հայտարարել է սառեցված հակամարտությունների հարցերով ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Դեշիցան, գրում է “Regnum”-ը: Նրա խոսքով` Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների` երկկողմ հանդիպում կազմակերպելու ցանկություն չունենալը վտանգ է առաջացնում: Նա ընդգծել […]

Ես չեմ պատկերացնում մի մարդու, ով ինձ ստիպի հրաժարական տալ. Հայրապետյան

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր հանդիպեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ` պատասխանելով թե վերջին 2 խաղերին, թե իր հրաժարականին վերաբերող մի շարք հարցերի:  – Խնդրում եմ հստակ ասել՝ արդյո՞ք հրաժարական տալու եք: – Իսկ ո՞վ է ինձանից հրաժարական պահանջել, որ ես էլ հրաժարական տամ: Կուզենայի ավելացնել. ես երեկ հայտարարել էի, որ եթե երկրպագուները, ժողովուրդը ցանկանան, ապա ես՝ […]

Ժողովրդի հացն ու դեղը և 200 հազար դոլարանոց բիոզուգարանները. չդիմե՞լ դատախազություն

ՀՀ-ում երկու բիոզուգարանների գնման համար հատկացվել է 100 միլիոն դրամ, իսկ գնման համար ծախսվել է 23 միլիոն դրամ: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Նա նշեց, որ իրենք ոչ թե ասում են, թե ինչու են այսքան գումար ծախսել բիոզուգարանների ձեռքբերման կամ գնման համար, այլ միայն փաստում են, որ ստուգման ժամանակ […]

Ռուսաստանը բացի զենքից մեզ առաջարկելու բան չունի

Հելսինկյան ասոցացիայի վանաձորյան գրասենյակի ղեկավար՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ առանձնապես հարկավոր չէ երկար մտածել հասկանալու համար` ուզում ենք ասոցացվել Եվրամիության հետ, թե ոչ: “Եվրոմիությունը այնպիսի առաջարկ է արել Հայաստանին, որ մենք չգիտենք ինչ անենք, այդպիսի տպավորություն է ստեղծվել: Հարցը նրանում է թե մենք որ քաղաքականությունն  ենք նախընտրում` եվրասիական թե եվրոպական: Մենք այլևս երկու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի