12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2013

Հաստատվել են Երևանի գովազդային վահանակների տեղադրման պայմանները

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովը հունիսի 13-ին կայացած նիստում քննարկել  և միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երևան քաղաքի գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկությունների և համաչափությունների վերաբերյալ սխեմայի նախագիծ-առաջարկը: Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի “2009 թվականի նոյեմբերի 18-ի N37-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին” որոշման 5-րդ կետով սահմանվել է, որ շենք-շինությունների […]

“Զղջացեք եւ ապաշխարեք … “

՛՛Նոր չի նկատվում այդ երևույթը: Իշխանություններն այն տրամաբանության մեջ են, որ ամեն ինչ իրենցն է այս երկրում, մոնոպոլիզացրել են ամեն ինչը՝ քաղաքականությունը, տնտեսությունը, իրենք փորձում են ներկայանալ թե իշխանություն, թե ընդդիմություն: Սա աբսուրդ է, բայց դա երկար ժամանակ մեր աչքերի առջև է՛՛,-այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ի պատասխան հարցի, […]

Խորհրդակցություններ ՀՀ եւ ՌԴ Արտաքին գործերի նախարարությունների միջեւ

Հունիսի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցան խորհրդակցություններ Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ` Եվրոպայի խորհրդում փոխգործակցության վերաբերյալ: Հայաստանի ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը եւ Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սալտանովսկու գլխավորությամբ ընթացող խորհրդակցություններին կողմերն անդրադարձան Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 123-րդ նստաշրջանի արդյունքներին, Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայություններին, Եվրոպայի խորհրդի […]

Արդեն կանխակալ վերաբերմունք կա, ինչը հնչեց զինդատախազի շուրթերից

՛՛Տեսնենք զարգացումները ինչպես տեղի կունենան: Բնական է, որ նման դիրքորոշում պետք է հայտներ, այլ կարծիք չէինք էլ կարող անկնակալել՛՛,-այսօր Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը՝ մեկնաբանելով երեկ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի արած հայտարարությունը, թե իր տղան ուղղակի պաշտպանվել է: Փոստանջյանը նշեց, որ դեռ նախաքաննության փուլն է ընթանում, սակայն արդեն […]

Նոր սկանդալ Վրաստանում ` կապված նախագահ Սաակաշվիլու հետ

Թբիլիսիում ձերբակալվել է 2 ահաբեկիչ, որոնք ամենայն հավանականությամբ կապված են նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ: Ամեն դեպքում նրանք բնակվելիս են եղել նախագահի համախոհներից մեկի տանը, հաղորդում է “Առաջին ալիքը”: Բնակարանի զննման արդյունքում ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր եւ զինամթերք, ինչպես նաեւ կեղծ անձնագրեր: Վրաստանի ՆԳՆ-ը հայտնել է նաեւ, որ ձերբակալվածներից մեկը Ինտերպոլի հետախուզման մեջ […]

Նիկոլն ու Լեւոնը ”պինդ խռով են” /վիդեո/

Ազգային ժողովի նիստերին ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը սովորաբար մշտապես ակտիվ են: Նրանք հարցեր են բարձրացնում, զրուցում հարևանությամբ գտնվող իրենց խմբակցության մյուս պատգամավորների, ՛՛Ժառանգության՛՛ պատգամավորների հետ, բայց այ միմյանց հետ ընդհանրապես չեն շփվում: Երեկ նախքան նիստի մեկնարկը ՀԱԿ խմբակցությունից ԱԺ-ի դահլիճում էին միայն Փաշինյանն ու Զուրաբյանը: Դիտեք տեսանյութը:

Էրդողանը խոստացել է պատժել ոստիկաններին` չափից ավելի ուժ գործադրելու դեպքում /վիդեո/

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցուցարարների հետ հանդիպման ժամանակ խոստացել է պատժել ոստիկանության այն աշխատակիցներին, որոնց մեղավոր կճանաչեն չափից ավելի ֆիզիկական ուժ գործադրելու մեջ: Այդ մասին հաղորդում է “Անատոլիա” գործակալությունը` հղում անելով իշխող` “Հանուն արդարության եւ զարգացման” կուսակցության ներկայացուցիչ Հյուսեին Չելիկին: Բացի այդ, կառավարության ղեկավարը պարտավորվել է հնազանդվել դատարանի վճռին` ստամբուլյան Գեզի զբոսայգու վերակառուցման հետագա […]

Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Իրանում այսօր առավոտյան մեկնարկել են նախագահական ընտրությունները: Ընտրական տեղամասերը բացվել են առավոտյան 7.30-ին եւ կփակվեն 17.30-ին, սակայն նրանց աշխատանքը հնարավոր է նաեւ երկարաձգվի, հաղորդում է “RBK” կայքը: Նախագահի թեկնածուները 6-ն են: Ֆավորիտներից են Իրանի միջուկային ծրագրերի հարցերով գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլին, Թեհրանի քաղաքապետ Բահեր Կալիբաֆը, ԱԳ նախկին նախարար Ալի Ակբար Վելայաթին: Նշենք, որ գործող նախագահ […]

Հայաստանում չափից շատ են դիմում բժիշկներին սեռը փոխելու համար. Առավոտ

Չնայած մեր երկրում ամեն քայլափոխի դատապարտում են տրանսսեքսուալիստներին, նույնիսկ անցած տարի հրդեհեցին գեյերի ակումբը, ԱԺ որոշ պատգամավորներ էլ իրենց զզվանքը հայտնեցին այդպիսի մարդկանց նկատմամբ, այդուհանդերձ՝ Հայաստանում մինչեւ օրս ընդունված չէ սեռափոխության մասին օրենք, որը հնարավորություն կտա պլաստիկ վիրաբույժներին շտկել գոնե բնությունից հիվանդ ծնվածների արատն ու որոշակի չափով վերացնել տրանսսեքսուալիզմը։ Թեմային անդրադառնում է “Առավոտ”-ը: Ըստ թերթի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի