Էրդողանը խոստացել է պատժել ոստիկաններին` չափից ավելի ուժ գործադրելու դեպքում /վիդեո/
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցուցարարների հետ հանդիպման ժամանակ խոստացել է պատժել ոստիկանության այն աշխատակիցներին, որոնց մեղավոր կճանաչեն չափից ավելի ֆիզիկական ուժ գործադրելու մեջ: Այդ մասին հաղորդում է “Անատոլիա” գործակալությունը` հղում անելով իշխող` “Հանուն արդարության եւ զարգացման” կուսակցության ներկայացուցիչ Հյուսեին Չելիկին:
Բացի այդ, կառավարության ղեկավարը պարտավորվել է հնազանդվել դատարանի վճռին` ստամբուլյան Գեզի զբոսայգու վերակառուցման հետագա ծրագրերի վերաբերյալ: Խոսքն այն վճռի մասին է, որը կկայացնի Ստամբուլի վարչական դատարանը: Մայիսի 31-ին դատարանը հայցի վերաբերյալ որոշ քայլեր ձեռնարկեց` դադարեցնելով շինարարական աշխատանքները զբոսայգում: Չելիկի խոսքով Էրդողանը պատրաստակամություն է հայտնել զիջումների գնալ ցուցարարներին նույնիսկ այն դեպքում, եթե դատարանը թույլատրի շինարարությունը: Եթե ընդդիմության հայցը մերժվի, վարչապետը խոստացել է քվեարկություն կազմակերպել: Նշենք, որ ավելի վաղ Էրդողանը կասկածանքով էր վերաբերվում դատարանի որոշման օբյեկտիվությանը` պնդելով, որ իշխանություների սկզբնական ծրագրերը փոխել հնարավոր չի լինի:
Ակցիաների 2 շաբաթվա ընթացքում ցուցարարները բազմիցս բախվել են ոստիկանների հետ: “Associated Press”-ի տվյալներով` զոհվել է առնվազն 5 մարդ: Էրդողանն արդեն մի քանի անգամ մեղադրել է ցուցարարներին օրենքը խախտելու մեջ: Վերջիններիս հետ հանդիպման նախօերին դեռեւս վարչապետը նրանց վերջնագիր էր ներկայացրել` ցրվել մեկ օրվա ընթացքում: Հակառակ դեպքում նա սպառնացել էր, որ “անվտանգության ուժերը կսկեն այլ կերպ գործել”` առանց նշելու, թե կոնկրետ ինչ նկատի ունի: