09 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Հայաստանում չափից շատ են դիմում բժիշկներին սեռը փոխելու համար. Առավոտ

Չնայած մեր երկրում ամեն քայլափոխի դատապարտում են տրանսսեքսուալիստներին, նույնիսկ անցած տարի հրդեհեցին գեյերի ակումբը, ԱԺ որոշ պատգամավորներ էլ իրենց զզվանքը հայտնեցին այդպիսի մարդկանց նկատմամբ, այդուհանդերձ՝ Հայաստանում մինչեւ օրս ընդունված չէ սեռափոխության մասին օրենք, որը հնարավորություն կտա պլաստիկ վիրաբույժներին շտկել գոնե բնությունից հիվանդ ծնվածների արատն ու որոշակի չափով վերացնել տրանսսեքսուալիզմը։

Թեմային անդրադառնում է “Առավոտ”-ը:

Ըստ թերթի, սակայն  Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության ամբիոնի եւ Գյումրիի նորաբաց բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Կարեն Պետրոսյանի փաստմամբ՝ հայ պլաստիկ վիրաբույժները տեխնիկապես պատրաստ են նման բարդ վիրահատությունների, ոչնչով չեն զիջում եվրոպացիներին։

Թերթի  հետ զրույցում 12 տարվա պլաստիկ վիրաբույժն ասաց, որ իրենց չափից շատ են դիմում սեռափոխ լինելու խնդրանքով, բայց քանի որ դեռ չկա օրենք, իրենք հրաժարվում են հանձն առնել։

Մանրամասները թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ