03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

“Զղջացեք եւ ապաշխարեք … “

՛՛Նոր չի նկատվում այդ երևույթը: Իշխանություններն այն տրամաբանության մեջ են, որ ամեն ինչ իրենցն է այս երկրում, մոնոպոլիզացրել են ամեն ինչը՝ քաղաքականությունը, տնտեսությունը, իրենք փորձում են ներկայանալ թե իշխանություն, թե ընդդիմություն: Սա աբսուրդ է, բայց դա երկար ժամանակ մեր աչքերի առջև է՛՛,-այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչով է պայմանավորված ԱԺ ղեկավարության կառավարությանն ուղղած քննադատությունը, որ երեկ հնչեց ՎՊ զեկույցից հետո:

Ռուստամյանը նշեց, որ կարծես թե իշխանությունը խոստովանում է իր մեղքերը, ապաշխարում է, սակայն միայն այսքանով է սահմանափակվում: ՛՛Զղջացեք, որ մարդիկ տեսնեն, որ դուք զղջացել եք. խոստովանությունն առանց ապաշխարության ցինիզմ է՛՛,-նկատեց նա:

Հարցին, թե չի կարծում, որ ընդդիմություն չկա Հայաստանում, և իշխանությունն այդ պատճառով է և ընդդիմություն խաղում, և իշխանություն, Ռուստամյանը պատասխանեց, որ դրա համար կա շատ լուրջ օբյեկտիվ պատճառ` միաժամանակ ընդունելով, որ ընդդիմությունն էլ է մեղավոր ստեղծված վիճակի համար: ՛՛Եթե չեն կարողանում միավորվել, լուրջ հնարավորություն են տալիս իշխանություններին, որ ինչ ուզենան անեն: Ընդդիմության խնդիրը միավորվելն է ու ժողովրդին այլընտրանք ցույց տալն է՛՛:

՛՛Բոլորիս ջանքերով ստեղծել ենք պետություն, ձեռք ենք բերել ինչ-որ նվաճումներ, բայց այդ ամենին տիրապետում է  մեկ ուժ, որն այսօր իշխանության է, նա այլևս քաղաքական դաշտ չի թողնում: Ի՞նչով կարելի է բացատրել, որ 80-90 տոկոսը  հասարակության դժգոհ են, բայց գնում են ու նույն ուժին ձայն տալիս, մեզ մոտ ընտրությունների համակարգ չկա՛՛,-հավելեց պատգամավորը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ