03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Իրանում այսօր առավոտյան մեկնարկել են նախագահական ընտրությունները: Ընտրական տեղամասերը բացվել են առավոտյան 7.30-ին եւ կփակվեն 17.30-ին, սակայն նրանց աշխատանքը հնարավոր է նաեւ երկարաձգվի, հաղորդում է “RBK” կայքը:

Նախագահի թեկնածուները 6-ն են: Ֆավորիտներից են Իրանի միջուկային ծրագրերի հարցերով գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլին, Թեհրանի քաղաքապետ Բահեր Կալիբաֆը, ԱԳ նախկին նախարար Ալի Ակբար Վելայաթին:

Նշենք, որ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի առաջադրել իր թեկնածությունը, քանի որ երկրի սահմանդրության համաձայն նա չի կարող ղեկավարել 2 ժամկետ: 

Քվեարկությանը կմասնակցի ավելի քան 50 մլն իրանցի, որոնցից 1.6 մլն-ն ընտրություններին մասնակցում են առաջին անգամ: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ