Առաջին անգամ հրապարակվել են Մայքլ Ջեքսոնի լուսանկարները` մահից անմիջապես հետո /ֆոտո/
Փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի մահից հետո առաջին անգամ հրապարակվել են լուսանկարներ, որոնք արված են նրա ննջասենյակում մահից անմիջապես հետո` 2009-ի հունիսի 25-ին:
Լուսանկարներում երեւում է, որ Ջեքսոնի սենյակում տարբեր տեսակի դեղերի տուփեր են թափված, ինչպես նաեւ թթվածնի տարաներ: Լուսանկարներից մեկում մի պահարան է, որի վրա անծանոթ երեխաների նկարներ են: Այս լուսանկարները բազմազան հարցեր են առաջացրել ոստիկանների մոտ: Վերջիններս պարզաբանում են նաեւ այն փաստը, ըստ որի Ջեքսոնը շքեղ դղյակ է վարձակալելիս եղել` ամսական 100 հազար դոլարով:
Հիշեցնենք, որ 2009-ի հունիսի 25-ին բժիշկ Մյուրեյը Ջեքսոնին պրոպոֆոլի ներարկում էր արել, որից 2 ժամ հետո սենյակ վերադառնալով՝ նա փոփ-արքային գտել էր լայն բացված աչքերով եւ բերանով: