08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Իրավիճակը ԼՂ-ում բարդ է եւ կարող է պայթել. ԵԱՀԿ ներկայացուցիչ

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ բարդ եւ ցանկացած պահի կարող է պայթել` մասնավորապես  կապված Հայաստանի` Լեռնային Ղարաբաղի հետ ավիահաղորդակցություն հաստատելու մտադրության հետ: Այդ մասին հայտարարել է սառեցված հակամարտությունների հարցերով ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Դեշիցան, գրում է “Regnum”-ը:

Նրա խոսքով` Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների` երկկողմ հանդիպում կազմակերպելու ցանկություն չունենալը վտանգ է առաջացնում: Նա ընդգծել է, որ “նրանց ձեռքերն ազատ են եւ հնարավոր է անել այն, ինչ կցանկանան”: 

Դեշիցան նշել է, որ Ուկրաինայի ներկայացուցչությունը ԵԱՀԿ-ում հանդես է եկել առաջարկությամբ`որքան հնարավոր է շուտ  կազմակերպել 2 նախագահների հանդիպումը: Նա նաեւ շեշտել է, որ տարածաշրջանի կայունացմանը նպաստող գործոններ արդեն իսկ կան: Դրանց թվում նա նշել է նախագահական ընտրությունները Հայաստանում եւ Ադրբեջանում, ինչպես նաեւ Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերը: “Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Կովկասում հանգիստ եւ խաղաղ լինի”,-նշել է նա` հավելելով, որ ՌԴ-ն համակարգող դեր ունի տարածաշրջանում անվտանգություն ապահովելու հարցում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ