ԱԳ նախարարն ընդունեց Իրաքի նորանշանակ դեսպանին

Հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրաքի հանրապետության նորանշանակ դեսպան Ղազի Տահեր Խալեդին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան առաքելության մեջ եւ հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Իրաքի միջեւ գոյություն ունեցող պատմական եւ ավանդական, բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը: ԱԳ նախարարն ընդգծեց, որ […]