16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Վերջ “copy- paste”-ին

Կառավարության հերթական նիստում այսօր որոշում ընդունվեց հավանություն տալ ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանի, Գալուստ Սահակյանի, Արփինե Հովհաննիսյանի,  Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Թևան Պողոսյանի և Գագիկ Ջհանգիրյանի  հեղինակած ՛՛Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին՛՛ օրենքի նախագծին: 

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ խնդիրը գալիս է հենց լրատվական դաշտից: ՛՛Սա վերաբերում է հեղինակային իրավունքների պաշտպանությանը բոլոր այն դեպքերում, երբ թերթերում և ինտերնետային կայքէջերում ամբողջական հոդվածները վերատպվում են առանց սկզբնաղբյուրին հղում կատարելով՛՛,-ասաց նա:

Օրենքի ընդունման դեպքում արդեն հղումներ կատարելն, անկախ նյութի ծավալից, պարտադիր կլինի:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցրեց, թե ով է վերահսոկողություն կատարելու սեփականատերը, ինչին նախարարը պատասխանեց, որ վերահսկողությունն իրականացվելու է քաղաքացիաիրավական հարաբերությունների դաշտում և այն անձը, ում իրավունքները խախտվել են, կարող է դիմել դատարան հեղինակային իրավունքների պաշտպանության հարցով:

 Պատժամիջոցները կորոշի դատարանը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ