Երկու ազգի կենդանի լեգենդը՝ Շարլ Ազնավուրը որպես կամուրջ
1982թվականի հունիսի 21-ից ի վեր Ֆրանսիայի մշակույթի նախարարությունն ամեն տարի կազմակերպում է երաժշտության տոն, որը ուղեկցվում է միջոցառումներով: 2007-թվականից այս տոնը նշվում է նաև Հայաստանում:
Այսօր, հունիսի 20- ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն խոսեց տոնի խորհրդի և Հայաստանում այն անցկացնելու նախաձեռնության մասին:
Դեսպանը ուրախ է, որ հայ և ֆրանսիացի ազգերին կապում է նաև երգը և որպես կենդանի լեգենդ մատնանշում է՝ երկու ազգերի երգարվեստի բացառիկ ներկայացուցիչ Շարլ Ազնավուրին:
Անրի Ռենոն անդրադարձավ այս տարի Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոնիայի օրերին և այդ շրջանակներում կազմակերպված միջոցառումներին.” Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրեր անցկացնելուց հետո ևս մի առիթ ընձեռվեց հայ հանդիսատեսին ներկայացնել մեր արվեստը: հայակական արմատներով Ֆրանսիացի և բելգիացի երաժիշտներ նույնպես մասնակցեցին այդ միջոցառումներին:Երաժշտության տոնի խորհուրդը դեսպանի գնահատմամբ մի մեծ իրադարձություն ՝է, որն արդեն 32տարի տոնվում է Ֆրանսիայում:
Դեսպանը նշեց, որ ինքը շատ է կարևորում այս տոնի Հայաստանում անցկացման գաղափարը, քանի որ տարեցտարի ավելի շատ արվեստագետներ են ընդգրկվում այս նախաձեռնության մեջ, և նաև այս գաղափարի շուրջ համախմբված տաղանդների բացահայտում է տեղի ունենում:
Դեսպանը փաստեց, որ այսօր Ֆրանսիայում շուրջ 5 միլիոն երաժիշտներ կան և բազմաթիվ արվեստի դպրոցներ:
Վաղը դեսպանատան դահլիճում շուրջ 30 սիրողական երաժիշտներ հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց արվեստը:
Դեսպան՝ Անրի Ռենոն շեշտեց, որ ինքը մասնավորապես հետաքրքրված է հաշմանդամ երեխաներին՝ հատկապես աուտիզմով հիվանդ, մշակութային ծրագրերի մեջ ներգրավելուն:
Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը նշեց, որ տոնը նշելու համար ընտրված օրը տարվա ամենաերկար օրն է և տեղեկացրեց, որ Հայաստանի տարբեր հատվածներում համերգ-միջոցառումների տեսքով նշվելու է այս օրը:
Հայաստանում Օրանժ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբետերը նշեց, որ իքը շատ է կարևորում այս միջոցառումների անցկացումը Հայաստանում և ամեն ջանք ներդրվում է միջոցառումները կազմակերպվեն բարձր մակարդակով:
Ֆրանսիս Ժելիբերտը տեղեկացրեց նաև որ իրենց ընկերությունը հպարտությամբ է հովանավորում այս նախաձեռնությունը: