07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երկխոսություն ավագների եւ երիտասարդների միջեւ

Հունիսի 21-23-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը եւ “Կոնրադ Ադենաուեր” գերմանական քաղաքական հիմնադրամը Ծաղկաձորում համատեղ կիրականացնեն “Ապագային ընդառաջ. երիտասարդությունը քաղաքականության մեջ այսօր եւ վաղը” խորագրով ծրագիրը: Կմասնակցեն երիտասարդ, ակտիվ հանրապետականներ Հայաստանի բոլոր մարզերից ու Երեւանից: Կդասախոսեն եւ իրենց փորձը երիտասարդներին կներկայացնեն հայտնի պետական եւ քաղաքական գործիչներ, փորձագետներ։

ՀՀԿ ԵԿ անդամների նախաձեռնության նպատակը քաղաքական սերնդափոխության համար հեռանկարային կադրեր պատրաստելն է, ինչպես նաեւ սերունդների միջեւ հակասությունները վերացնելը։

Նշենք, որ այս ծրագիրն ունի նախապատմություն. ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներ Լիլիթ Բեգլարյանը, Աննա Օհանյանը եւ Սուրեն Պետրոսյանը հունվարի 20-23-ը Թբիլիսիում մասնակցել են “Կոնրադ Ադենաուեր” գերմանական քաղաքական հիմնադրամի “Քաղաքական տրանսֆորմացիա” խորագրով ձմեռային դպրոցին։ Երիտասարդական այս հավաքին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի 5 քաղաքական ուժերի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հարավկովկասյան 3 երկրների երիտասարդ քաղաքական գործիչները ներկայացրել են իրենց ծրագրերը, որոնցից “Կոնրադ Ադենաուեր” հիմնադրամը հաղթող է ճանաչել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների առաջարկած “Ապագային ընդառաջ. երիտասարդությունը քաղաքականության մեջ այսօր եւ վաղը” խորագրով նախագիծը։

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ