21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ախ, Երեւանի ջուրը սառնորակ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2012թ.-ից մայրաքաղաքում սկիզբ առավ ցայտաղբյուրների վերագործարկման ծրագիրը: Երեւանի հավերժության այդ խորհրդանիշները բարեկարգելու եւ շահագործելու նպատակով հաշվառվեցին կենտրոնական, երկրորդական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրները, ինչն էլ հնարավորություն տվեց համալիր բարեկարգման ծրագրի արդյունքում պատշաճ տեսքի բերել տարիներ շարունակ անուշադրության մատնված, ինչպես նաեւ իրենց նպատակային նշանակությունը կորցրած այդ կառույցները:

Ծրագրի իրականացման արդյունքում վերանորոգվեցին եւ  վերագործարկվեցին մայրաքաղաքի շուրջ 2200 ցայտաղբյուրները: Երեւանի համաչափ զարգացման համատեսքտում, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ցայտաղբյուրների համալիր բարեկարգման ծրագրում ներառվեցին նաեւ բակային տարածքները:

Ծրագրի համաձայն, բացի բակային տարածքներում առկա ցայտաղբյուրների վերանորոգումից, նորակառույց այգիներում, պուրակներում եւ բակերում տեղադրվել է նաեւ 8 նոր ցայտաղբյուր: 

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ