09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2013

Արդար չի. Վերահսկիչ պալատից` վարչապետին

ՀՀ վերահսկիչ պալատը հայտարարություն է տարածել` արձագանքելով վարչապետ Տիգրան Սարգսյանի` կառավարության այսօրվա նիստում արած քաղաքական հայտարարություններին: ”Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության հետ կապված հայտարարության համար: Վարչապետը կառավարության նիստերում պարբերաբար կարեւորում է Վերահսկիչ պալատի կատարած աշխատանքները: Վերահսկիչ պալատի նախագահը ՀՀ Ազգային ժողովում խոսելով գնումների եւ շինարարության […]

Ծնված օրից կնամեծար

”Ես կարդացի, որ գրված է, որ իբր ես այդ կնոջն ասել եմ` մի հաչա: Ես ուզում եմ բոլորիդ ասել` իմ ամբողջ կյանքում ոչ մի կնոջ չեմ նեղացրել, չեմ վիրավորել, անգամ եթե այդ կինը լինի խելագար: Խոսքն, իհարկե, այդ կնոջ մասին չէ, ես նրան չեմ էլ ճանաչում”,-այսօր կառավարությունում լրագրողներին ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ […]

Բա լավ, ողջ Ղարաբաղում անգլերեն իմացող չկա՞

“ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում անդրադարձավ ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հարցազրույցում նրա կողմից նշված հայատարարություններին: “Կարծում եմ`գերլարվածությունն էր եւ անգլերենի իմացությունը”,-ասաց նա: Կներեք, բա լավ՝ ողջ Ղարաբաղում լավ անգլերեն իմացող մարդ չկա՞… Եթե ոչ մեկի կողմից չճանաչված Ղարաբաղի ԱՐՏԱՔԻՆ գործերի նախարարը անգլերեն էլ լավ չգիտի, բա կներեք՝ ինչով է […]

Թուրք ոստիկանները ցուցարարներին “հայ” են ասում /վիդեո/

Թուրքական Էսքիշեհիր քաղաքում ոստիկանները` ցուցարաների հետ վիճաբանության ժամանակ նրանց “հայ” են անվանում: Համացանցում հայտնվել է նրանց վեճի տեսանյութը, որում լսվում է, թե ինչպես են ոստիկանները ցուցարարներին ասում. “Նրանք թուրք չեն, նրանք հայ են”: Այս մասին տեղեկացնում է “Թուրքագիտական պորտալը”:    

Ճապոնացին ֆուրոր է առաջացրել իր պարով /վիդեո/

Ամերիկյան “Americas Got Talent 2013” մրցույթի 38-ամյա ճապոնացի մասնակից Կենիշի էբինան ցնցել է ժյուրիի անդամներին եւ հնադիսատեսին իր աներեւակայելի պարով: Սկզբում նա հանդիսատեսին սարսափեցրել է` ցուցադրելով, թե ինչպես է գլուխն առանձնանում մարմնից, իսկ այնուհետեւ պարի մեջ ներառել է հնարքներ “Մատրիցա” ֆիլմից: Ժյուրիի անդամ դերասանուհի Հայդի Քլումը խոստովանել է, որ երբեք նման բանի ականատես չէր եղել: […]

Աշոտ Պապայանի հայտարարությունը

Ներկայացնում ենք Երևանի ավագանու անդամ Աշոտ Պապայանի հայտարարությունը: ”Ապրիլի 23-ին Նոր Նորքի 7-րդ զանգվածում տեղի է ունեցել տհաճ միջադեպ, երբ խոչընդոտվել է լրագրող Հակոբ Կարապետյանի  մասնագիտական աշխատանքը: Ցավում ենք կատարվածի համար եւ հայցում ներողամտություն:  Աշոտ Պապայան”: Հիշեցնենք, ըստ ոստիկանության` “Ilur.am” կայքի  արտահաստիքային լրագրող Հակոբ  Կ.-ն  հաղորդում է տվել, որ ապրիլի 23-ի ժամը 17.30-ից   18.00-ի սահմաններում, […]

ՀՐԱՏԱՊ. Էպոսագետը պատվիրել է վախեցնել նախագահի փեսային եւ եղբորը /վիդեո/

“Կենտրոն եւ Նորք-Մարաշ” ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դատավարության ժամանակ մեղադրողը էական հակասություն տեսավ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի` նախաքննական մարմնին տված ցուցմունքի եւ դատարանում տված ցուցմունքների միջեւ եւ դատարանին միջնորդեց հրապարակել ամբաստանյալի նախաքննական մարմնին տված ցուցմունքը: Ըստ այդմ, էպոսագետ Վարդան Սեդրակյանը պատվիրել էր նաեւ վախեցնել ՀՀ նախագահի փեսա Միքայել Մինասյանին: “Ասաց, որ հետեւենք […]

Նույնիսկ բարեկամների կարծիքն են հաշվի առնելու… եթե Հայաստանին ձեռք տա /վիդեո/

”Եթե մենք վտանգ զգայինք, ապա նման հարց բանակցությունների սեղանին չէինք դնի”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` խոսելով իր և ”Գազպրոմի” նախագահի մոսկովյան հանդիպման մասին, որի ընթացքում, ինչպես երեկ հայտարարել էր նախարարը, քննարկվել է ՀՀ կառավարության 20 տոկոս բաժնեմասը ”Գազպրոմին” վաճառելու հարցը։ ”Եթե այդ գործարքը շահավետ կլինի […]

“Կներեք, դա մեր ներքին խոհանոցն է”. Բակո Սահակյանը հանդիպել է սկանդալի մեջ ընկած ԱԳ նախարարին

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը “Henaran.am“-ի հետ հեռախոսազրույցում անդրադարձավ ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի ֆրանսիական հեռուստաընկերության եթերում արած սկանդալային հայտարարություններին: Մամլո խոսնակը նախ ուրախ է, որ նման դեպքերում աղմուկ է բարձրացվում, իսկ դա նշանակում է, որ ժողովրդի “իմունային համակարգը լավ է գործում”: “Անկախ նրանից` դրական հայտարարություն է, բացասական հայտարարություն է, շատ լավ է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված