12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Ծնված օրից կնամեծար

”Ես կարդացի, որ գրված է, որ իբր ես այդ կնոջն ասել եմ` մի հաչա: Ես ուզում եմ բոլորիդ ասել` իմ ամբողջ կյանքում ոչ մի կնոջ չեմ նեղացրել, չեմ վիրավորել, անգամ եթե այդ կինը լինի խելագար: Խոսքն, իհարկե, այդ կնոջ մասին չէ, ես նրան չեմ էլ ճանաչում”,-այսօր կառավարությունում լրագրողներին ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը` մեկնաբանելով մամուլում հայտնված տեղեկությունները, թե նախարարն իրեն մոտեցած քաղաքացուհուն ասել է` ”շան պես հաչում ես”:

”Եթե վաղը հայտնաբերվեն մարդիկ, որ ասեն, որ ես մանկապարտեզում վիրավորել եմ մի աղջնակի, մի հավատացեք, որովհետև ծնվածս օրվանից ես կանանց չեմ վիրավորում”,-հավելեց Գագիկ Բեգլարյանը: Հարցին, թե ինչ է անում, երբ կանայք նյարդայնացնում են, արձագանքեց` ”Կանայք ինձ չեն նյարդայնացնում”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ