25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ՀՐԱՏԱՊ. Էպոսագետը պատվիրել է վախեցնել նախագահի փեսային եւ եղբորը /վիդեո/

“Կենտրոն եւ Նորք-Մարաշ” ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դատավարության ժամանակ մեղադրողը էական հակասություն տեսավ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի` նախաքննական մարմնին տված ցուցմունքի եւ դատարանում տված ցուցմունքների միջեւ եւ դատարանին միջնորդեց հրապարակել ամբաստանյալի նախաքննական մարմնին տված ցուցմունքը:

Ըստ այդմ, էպոսագետ Վարդան Սեդրակյանը պատվիրել էր նաեւ վախեցնել ՀՀ նախագահի փեսա Միքայել Մինասյանին: “Ասաց, որ հետեւենք նրան, բենզինով լիքը շիշ շպրտենք մեքենայի մեջ, էնքան որ վնաս տանք ու էնպես անենք, որ մեքենայի մեջ մարդ չլինի: Ասացի, որ դա վտանգավոր է եւ մեծ բաներ է պահանջում, ասաց` կվճարեմ”,-նախնական ցուցմունքում ասել էր ամբաստանյալը:

Մի քանի օր հետո, ըստ նույն ցուցմունքի, Սեդրակյանը պատվիրել է վախեցնել նախագահի եղբորը: “Ասաց` ինչ կարծիքի ես Սերժի եղբորը` Սաշիկին վախեցնել այդպես … Ստեղ ասացի, որ դա անհնար բան է, բայց մի քանի օր հետո նա` Սեդրակյանն ասաց, որ պետք է վախեցնել միայն Պարույր Հայրիկյանին”: 

Դիտեք տեսանյութը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ