15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երկրաշարժերի դինամիկան

Ս.թ. հունիսի 13-ից մինչեւ 19-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում. 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 12 երկրաշարժ, որից 6-ը (3-ից մինչեւ 6 բալ ուժգնությամբ) Թուրքիայի Վանի, իսկ 1-ը (3-4 բալ ուժգնությամբ)` Իրանի  Ահարի երկրաշարժերի հետցնցումներն են:

3 բալանոց 3 ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել` հունիսի 14-ին Իրանի Մերենդ քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արեւմուտք եւ Իրան-Ադրբեջան (Նախիջեւան) սահմանային գոտում` Մակու քաղաքից 44 կմ դեպի արեւելք, հունիսի 16-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Նինոծմինդա քաղաքից 18 կմ դեպի հարավ-արեւելք: Հունիսի 17-ին Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնն է Թովուզ քաղաքից 33 կմ դեպի հյուսիս գտնվող տարածքը, այն զգացվել է Տավուշի մարզի արեւելյան հատվածում` 2-3 բալ ուժգնությամբ: Հաջորդ օրը Վրաստանի  Դմանիսի քաղաքից 9 կմ դեպի հյուսիս-արեւելք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունն էր 3-4 բալ:

Տարածաշրջանից դուրս. 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է 4 երկրաշարժ: Հունիսի 13-ին ավստրալական Ծննդյան կղզու մոտակայքում տեղի է ունեցել 6.7 մագնիտուդով երկրաշարժ: Հունիսի 15-ին Կերմադեկ կղզիների (Նոր Զելանդիա) հատվածում գրանցված սեյսմիկ իրադարձությունն ունեցել է 6.0 մագնիտուդ ուժ: Նույն օրը 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանի առափնյա գոտում, Կրետե կղզուց դեպի հարավ:

Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան: Հունիսի 15-ին 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Նիկարագուայի ափերի մոտ, ինչի հետեւանքով քանդվող պատի պատճառով 1 մարդ ստացել է մարմնական վնասվածք, կան թեթեւակի վնասված շինություններ, այդ թվում` մայրաքաղաք Մանագուայում: Հայտարարված ցունամիի վտանգը հերքվել է: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաեւ հարեւան Հոնդուրասում, Կոստա Ռիկայում եւ Սալվադորում:

 

ՍՊԾ գործակալություն

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ