01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱԳ նախարարն ընդունեց Իրաքի նորանշանակ դեսպանին

Հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրաքի հանրապետության նորանշանակ դեսպան Ղազի Տահեր Խալեդին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան առաքելության մեջ եւ հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Իրաքի միջեւ գոյություն ունեցող պատմական եւ ավանդական, բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը: ԱԳ նախարարն ընդգծեց, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ տեղի ունեցած բարձրաստիճան փոխայցելությունները եւ միմյանց մայրաքաղաքներում դեսպանությունների վերաբացումը նոր լիցք են հաղորդել հայ-իրաքյան հարաբերություններին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Խալեդը վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար։ Նա հավելեց, որ Իրաքը կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնումը եւ խորացումը, ինչպես նաեւ ընդգծեց իրաքահայ համայնքի ներդրումը երկրի զարգացման եւ բարգավաճման գործում:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումներին, Իրաքում կայունության եւ անվտանգության ապահովմանն ուղղված քայլերին:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ