09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2013

Հարրի Փոթերի ընկերուհին մերկացել է` հանուն շրջակա միջավայրի /ֆոտո/

Հարրի Փոթերի մասին ֆիլմերի աստղ Էմմա Ուոթսընը մերկացել է լուսանկարիչ Ջեյմս Հյուսթոնի “Բնական գեղեցկություն” ֆոտոգրքի համար: Գիրքը վաճառքում կհայտնվի ապրիլին: “Իմ նոր նախագիծը` հիասքանչ բնությանը նվիրված լուսանկարներն են”,-պատմում է լուսանկարիչը,- ” ես իմ նախագծին մասնակցելու համար հրավիրել եմ ամենագեղեցիկ կանանց, ովքեր կիսում են ինձ հետ իմ նպատակաները: Նրանք իրենց ներդրումն են ունենում շրջակա միջավայրի եւ […]

Իշխանությունը պետք է մտորի պետդեպի զեկույցի շուրջ. Ֆարմանյան /վիդեո/

Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը արտառոց ոչինչ չի տեսնում ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան հաշվետվության մեջ, որտեղ Հայաստանին վերաբերող հատվածում խոսվում է մարդու իրավունքների, քաղաքացիական ազատությունների, քաղաքացիական իրավունքների, կոռուպցիայի, կառավարության թափանցիկության, չարաշահումների, թրաֆիքինգի, աշխատողների իրավունքների ոտնահարման մասին: Սամվել Ֆարմանյանի խոսքով, պետդեպարտամենտի զեկույցները օգնում են տվյալ երկրների կառավարություններին: Նա օգտակար է համարում մեր իշխանությունների համար դա, որ մեկ անգամ […]

Հայոց ցեղասպանության թաքնված մեղավորները` 18 րոպեում /վիդեո/

“Հայկական կինոյի զարթոնք” կինոկենտրոնի խորհուրդը “Ազգային կինո” մրցանակ է շնորհել հեղինակ Րաֆֆի Պողոսյանի “Հայոց ցեղասպանության թաքնված մեղավորները” ֆիլմին: 18 րոպե տևողությամբ ժապավենը բացահայտում է բոլշևիզմի և սիոնիզմի կապը երիտթուրքերի հետ:

Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը` Օսկանյանի ընդդիմադիր դառնալու առաջարկի շուրջ

Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան վերջին գրառումից հետո իմ հեռախոսը  չի լռում, ինչը, թերևս, հասկանալի է: Մյուս կողմից որևէ արտառոց բան տեղի չի ունեցել և որևէ արտառոց բան չի ասվել: Ես տարբեր առիթներով բազմիցս ասել եմ, որ ԱԺ կանոնակարգի այն դրույթը, որը որոշում է քաղաքական ուժի ընդդիմադիր լինել կամ չլինելը՝ խիստ արհեստական եզրույթ է: Քաղաքական ուժի իշխանություն […]

Հայաստանում խնդիրը ընդդիմության միավորումը չէ, այլ ընդդիմություն ստեղծելը

Երևանի ավագանու ընտրությունները հանրապետական նշանակություն ունեն և դրանք այս մեկ տարվա ակտիվ քաղաքական կյանքի ավարտն են լինելու, որից հետո կձևավորվի կառավարություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:  Նրա խոսքով` ավագանու ընտրություններից մասնակցող ոչ մի կուսակցություն այնքան ուժեղ չէ, որ կարողանա մրցակցել ՀՀԿ-ի դեմ: Այն, որ ԲՀԿ-ը չմասնակցեց նախագահական ընտրություններին, արդեն մեծ […]

Տարոնի հարցում վստահ են

“Առողջապահության կազմակերպիչների միավորում” հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ 2013թ. մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին սատարում էՏարոնՄարգարյանին և  Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:   Վերջին տարիներին մայրաքաղաքի զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել և վերակառուցվել են մի շարք բուժհիմնարկներ, լիովին արդիականացվել է շտապբուժօգնության ծառայությունը։ Սոցիալապես անապահով և առանձին խմբերի համար բոլոր պոլիկլինիկաներում կազմակերպվել են “բաց դռների օրեր”` լավագույն […]

2013-ին ԱՊՀ երկրների տնտեսական աճը 3.5 տոկոս կլինի. Համաշխարհային բանկ

Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների մեծամասնության տնտեսական միջին աճը 2012-ին ավելացել է 2.5 տոկոսով, իսկ 2013-ին սպասվում է, որ կաճի 2.9 տոկոսով` ըստ Համաշխարհային բանկի մասնագետների: Երկարատեւ ճգնաժամը եւ դանդաղ աճի վերականգնումն ավելի են մեծացնում գործազրկության ցուցանիշները տարածաշրջանում, որն իր հերթին երկարատեւ հետեւանքներ է ունենում տարածաշրջանի մրցունակության եւ սոցիալական ինտեգրման համար: Անորոշ միջավայրը եւ շարունակական […]

Մենք պետք է օգնենք թուրքական հասարակությանն իր պատմությանը բաց աչքերով նայել. Ս. Ֆարմանյան

“Հայաստանը շարունակելու է ակտիվ համագործակցությունը Ռուսաստանի հետ, ՀԱՊԿ շրջանակներում մեր համագործակցությունը շարունակելու է մնալ առաջնահերթություն, ինչպես նաեւ մենք կզարգացնենք հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության  հետ”, – լրագրողների հետ հանդիպմանն`անդրադառնալով արտաքին քաղաքական զարգացումներին` ասաց ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Լեռնային Ղարաբաղի  խնդրի կարգավորումը վերջին շրջանում, ըստ պատգամավորի,  բավականին պասիվ վիճակում է: “Ադրբեջանը շարունակում է միջազգային իրավունքի բռնի շահարկումն […]

Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ

Ապրիլի 25-26-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություն կկատարի Ռուսաստանի Դաշնություն։ Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, մտքեր կփոխանակեն  տարածաշրջանային եւ միջազգային օրակարգային հարցերի վերաբերյալ։ Մոսկվա այցելության շրջանակներում նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը ՌԴ Դաշնային խորհրդի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված