09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2013

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է իր գործընկերոջը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն շնորհավորել է Էդվարդ Նալբանդյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Արցախի ԱԳՆ-ի ղեկավարը իր շնորհավորական ուղերձում, մասնավորապես, վստահություն է հայտնել, որ Էդվարդ Նալբանդյանի ջանքերի շնորհիվ փոխգործակցությունը ՀՀ եւ ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ ավելի կընդլայնվի ի շահ համահայկական նպատակների իրականացման:   ԼՂՀ ԱԳՆ մամուլի-ծառայություն […]

Ալիեւի օֆշորային ընկերությունները մութ էջեր են պարունակում

Վերջերս բացահայտված տվյալների համաձայն` Ադրբեջանի առաջին ընտանիքը բաժնետեր է առնվազն 4 օֆշորային ընկերությունում, գրում է “icij.org” կայքը: Գործարար Հասան Գոզալը բրիտանական British Virgin Islands-ում 3 ընկերությունների նախագահ է հանդիսանում, որոնք ստեղծվել են 2008-ին` Ալիեւի աղջիկների անուններով`ըստ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի գաղտնի փաստաթղթերի: Ալիեւի աղջիկներն այդ ժամանակ 19 եւ 23 տարեկան էին: Ըստ այդ փաստաթղթերի` նախագահը եւ նրա […]

Թողե’ք այս կիկոսությունը. Հերմինե Նաղդալյանը` Աղվան Վարդանյանին

Այսօր ասուլիսի ժամանակ ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը մի շարք հայտարարություններ է արել ՀՀԿ-ին ուղղված, մասնավորապես նշելով, թե “Հանրապետականը չորս տարում երեք քաղաքապետ է փոխել և այսօր Տարոնին են դեմ տալիս, քանի որ ամաչում են ասեն ՀՀԿ-ին ձայն տվեք”: Այս կապակցությամբ մեկնաբանություններ ստացանք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից. -Քանի որ քարոզարշավային փուլն  արդեն իր եռուն շրջանում է, […]

Մխիթարյանը կտեղափոխվի՞ Իտալիա

Մինո Ռայոլան, ով այնպիսի ֆուտբոլիստների գործակալ է, ինչպիսիք են Զլատան Իբահիմովիչը և Մարիո Բալոտելլին, պայմանագիր է կնքել նաև Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Ռայոլան հայտարարել է, որ վերջերս է դարձել Հենրիխի գործակալը և ցանկանում է նրան տեղափոխել Իտալիայի առաջանություն: Նա չի մասնավորեցրել, թե որ ակումբում կցանկանար, որ Մխիթարյանը հանդես գար:  Լուրեր […]

”Հանրապետականն” ու “Առաքելությունը”

Ապրիլի 19-ի դրությամբ Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող 7 քաղաքական ուժերը նախընտրական քարոզչության նպատակով ծախսեր են կատարել հիմնադրամներից: Ընդ որում՝ առավել շատ ծախսել է ՀՀԿ-ն, որը հիմնադրամ մուտքագրված 65 մլն 300 հազար 400 դրամից ծախսել է 56 մլն 300 հազար 23-ը: Առայժմ ամենաքիչ ծախսեր կատարել է «Առաքելություն» կուսակցությունը, որն ապրիլի 16-ի դրությամբ ծախսեր չէր […]

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայում

Ապրիլի 20-ին Լոնդոնում տեղի ունեցավ Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի` Հայոց Ցեղասպանության Ճանաչման Կոմիտեի կողմից կազմակերպված Հայոց Ցեղասպանության տարելիցին նվիրված ամենամյա քայլարշավը։ Քայլարշավը, անցնելով Լոնդոնի կենտրոնական փողոցներով, ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձանի մոտ, որտեղ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը եւ Բրիտանահայ համայնքային խորհրդի նախագահ […]

Արմեն Մարտիրոսյանը 3 ժամ ցուցմունք է տվել

”Ժառանգություն” կուսակցության վարչության փոխնախագահ, Երևանի ավագանու ընտրություններում ”Բարև Երևան” դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանն այսօր մոտ երեք ժամ ցուցմունք  է տվել ՀՔԾ-ում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը, ով որպես վկա հարցաքննվել է ապրիլի իննին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպերի հետ կապված: ”Դետալացված կարգով ներկայացրել եմ այն, ինչ տեղի է ունեցել ապրիլի իննի […]

Ամենաոճային կանայք /ֆոտո/

“Style Magazine” ամսագիրը կազմել է մոլորակի ամենաոճային 50 կանանց ցանկը, որը գլխավորում է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, 2-րդ եւ 3-րդ տեղերում “նորաձեւության օրենսդիրներն” են`Ֆիբի Ֆայլոն`”Celine” նորաձեւության տան կրեատիվ տնօրենը, եւ Միուչչա Պրադան` “Prada” նորաձեւոթյան տան տնօրենը: Առաջին տասնյակում են նաեւ հետեւյալ անունները` Քեյթ Միդլթոն, Վիկտորյա Բեքհեմ, Ստելլա Մաքարտնի, Բեյոնսե, Կարա Դելեւին:    

Հայկական արմատները պարտադրող են, տնտեսությունը` հուսադրող

“Ամերիաբանկի” տնօրենների խորհրդի անկախ անդամ Ռոբերտ ֆոն Ռիկովսկին Հայաստանում է: Նա Հայաստան է եկել միջազգային շուկայում ունեցած իր գիտելիքներն ու փորձը փոխանցելու համար: Ռիկովսկին 25 տարի զբաղվում է զարգացող շուկաներով՝  նա հայտնի է ներդրումային աշխարհում: Ռոբերտ ֆոն Ռիկովսկին նշեց, որ իր համար շատ կարևոր է “Ամերիաբանկի” խորհրդի անկախ անդամի դերը: Մի քանի տարի առաջ համագործակցել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված