07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2013

Հրայր Թովմասյանը նյարդայնացնում է Դավիթ Հարությունյանին. 168 Ժամ

Թերթը գրում է, որ վերջերս բավականին սրվել են իշխանությունների կողմից անվերապահորեն ընդունվող երկու գործչի` ՀՀ Աժ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի և արդարադատության գործող նախարար Հրայր Թովմասյանի հարաբերությունները: Դ. Հարությունյանին, մասնավորապես, զայրացրել է այն հանգամանքը, որ Հ. Թովմասյանը շատ հարցերում անտեսում է իր կարծիքը, իսկ երբեմն էլ հակառակվում է դրան: […]

Գողություն պատարագի ժամանակ. Հայկական ժամանակ

Ըստ թերթի տեղեկությունների` երեկ ժամը 14-ին Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված պատարագի ժամանակ մի կնոջ պայուսակից անհայտ անձը գողություն է արել: Տեղեկությունը ճշտելու համար թերթը դիմել է ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանին: Վերջինս հաստատել է  այդ լուրը, ըստ որի 55-ամյա մի կին դիմել է Կենտրոնի Ոստիկանություն և հետաքրքրվել, թե Սուրբ Սարգիս եկեղեցում տեսախցիկներ կան` պարզելու […]

Վովան եւ Գորիկը. Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ իշխանություններն առայժմ չեն ցանկանում միավորել Ոստիկանությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը։ Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո ձևավորվող նոր կառավարության ու պետական կառավարման համակարգում այս երկու գերատեսչությունները կշարունակեն գործել առանձին;  Ավելին՝ Վլադիմիր Գասպարյանը կշարունակի մնալ ոստիկանապետ, իսկ Գորիկ Հակոբյանը կվերանշանակվի ԱԱԾ պետի պաշտոնում: Թերթի տեեկություններով` չի բացառվում, որ այս ծառայությունները նորից վերակազմավորվեն որպես նախարարություններ՝ […]

Վիգեն Սարգսյանին կփոխարինի Աշոտյա՞նը. Հայկական ժամանակ

Որքան մոտենում է կառավարության հրաժարականի օրը, այնքան շատանում են կադրային առաջիկա հնարավոր նշանակումների մասին շրջանառվող խոսակցությունները: Այս օրերին տարբեր քաղաքական գործիչներ անգամ իրենք են կեղծ լուրեր դնում շրջանառության մեջ այդ՝ կերպ փորձելով ուղղորդել որոշում կայացնողին (ներին): Կադրային նշանակումների վերաբերյալ ամենաթարմ խոսակցությունը թերևս կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին է վերաբերում: Թերթը տեղեկացրել էր, որ Սերժ […]

ԲՀԿ-ի Զորիկին ծեծել են. Հրապարակ

ԱԺ նախկին պատգամավոր  Զորիկ Զոհրաբյանը մոտ մեկ ամիս առաջ անդամագրվեց ԲՀԿ-ին: Սակայն, պարզվում է` նա այս պատճառով հայտնվել է  ռազբորկաների մեջ, հատկապես Արաբկիրի հեղինակությունների հետ: Թերթը  տեղեկացնում է, որ օրեր առաջ նրան Արաբկիրի հանցավոր հեղինակությունները “նեղել” են՝ համարելով, որ նա դավաճանություն է արել: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, անգամ բանը ծեծկռտուքի է հասել: Զորիկ Զոհրաբյանը կարկառուն ՀՀԿ-ական […]

“Մթնշաղի” հերոսները հարսանիքը նկարահանման հրապարակից տեղափոխել են իրական կյանք

Այ քեզ նորություն: “Մթնշաղ” սագայի հերոսներ Կրիստեն Ստյուարթն ու Ռոբերտ Պատինսոնը, ովքեր արդեն ամուսնացել էին նկարահանման հրապարակում, նույնն իրագործել են նաեւ իրական կյանքում: Վերջապես ոչ մեկն այլեւս առիթ չի ունենա խոսել այն մասին, որ զույգը բաժանվել է: Այսպիսով, հարսանիքին ներկա գտնվողները, տեղեկացնում են, որ արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 1-ի գիշերը Կալիֆորնիայում, զույգի ընկերներից մեկի […]

Հայորդի է, թող գա էլի. Վանաձորի քաղաքապետը կգնա Րաֆֆուն տեսնելու /վիդեո/

”Թող այցելի, հայորդի է, թող այցելի, ինչ անենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը` ի պատասխան հարցի` պատրաստվում է ապրիլի 4-ին քաղաքի Արցախ պուրակում դիմավորել  ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին, ով վերսկսել է մարզեր այցելությունները: Դարբինյանը նշեց, որ իրենք թույլտվություն կտան հանդիպումը անցակացնելու համար: Քաղաքապետից նաև հետաքրքրվեցինք` կգնա՞ այդ հանդիպմանը: ”Եթե հրավիրի, […]

Բալես, ձյաձյան քխա

86 ամյա երգիծաբան Հրանտ Ղազարյանը մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը արժանացել է հենց ապրիլի 1-ին.” Չգիտեի` ճիշտ պարգևատրվում եմ, թե ուղղակի խաբելու օրվա զոհն եմ դարձել” ,-հիշելով 2009 թվականի ապրիլի 1-ի արարողությունը` կատակում է գրող երգիծաբանը:1960-ական թվականներից ասպարեզ եկած Հրանտ Ղազարյանին ճանաչում են նրա գրական հերոսի անունով` Հրանտ- հորիզոն: Henaran.am-ի հետ զրույցում երգիծաբանը նշեց, որ խորհրդային […]

Անի Երանյանը Մալդիվներում է /ֆոտո/

Գրեթե մեկ ամիս Մոսկվայում մնալուց հետո դերասանուհի Անի Երանյանն այժմ էլ Մալդիվյան կղզիներում է և վայելում է հանգիստը: Հայրիկի ու եղբոր հետ Մալդիվներում հայտնվելը պայմանավորված է Անիի հոր ծննդյան տարեդարձով: ”Մարտի 26-ին հայրիկիս ծնունդն էր. որոշեցինք Մոսկվայի ձմեռային տրամադրությունը փոխարինել տաք արևոտ կղզում հանգստանալով”,-ասել է երգչուհին և նշել, որ առաջին անգամ է Մալդիվյան կղզիներում: ”Իրոք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի