08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2013

Ձեր կուսակցության ղեկավարին հանդիպելու համար մեծ դժվարություններ եք ունենում. Ավագյանը` Օսկանյանին

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Մի քանի նկատառում՝ Վարդան Օսկանյանի քաղաքային թեմաներով ապրիլյան թեզիսների շուրջ. 1. Վարդան Օսկանյանին սկսել է մտահոգել Երևանի ճարտարապետական դեմքը։ Հիշեցնենք պարոն Օսկանյանին, որ մայրաքաղաքի ճարտարապետական տեսքը սկսել է աղճատվել այն ժամանակ, երբ ինքը ՀՀ կառավարության անդամ էր։ Քաղաքաշինական շատ նախագծեր մշակվել և կյանքի են կոչվել […]

Ընտրություններն ավելի ազատ էին, բայց շատերը չեն հավատում դրանց արդարությանը. օմբուդման

Տասնամյակներ շարունակ նույնիսկ ամենաբիրտ և ակնհայտ ընտրախախտումների պարագայում գրեթե բոլոր պետական ինստիտուտները (Ոստիկանություն, Դատախազություն, ԿԸՀ, Սահմանադրական դատարան) պատշաճ չեն արձագանքել դրանց, ինչը պահպանել և խորացրել է հանրության վստահության ցածր մակարդակը ընտրական գործընթացների նկատմամբ:   Ընտրությունների ընթացքում ստացվել են ընտրակաշառքի բաժանման 100 ահազանգ, սակայն Ոստիկանությունը քննության արդյունքում չի բացահայտել ընտրակաշառքի գեթ մեկ դեպք, մինչդեռ կրկնակի քվեարկության […]

Ես ձեզնից մեկն եմ. Տարոն Մարգարյան

Այսօր ՀՀԿ  հիմնադրման 23-ամյակի  կապակցությամբ  ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ շուրջ 200 երիտասարդների անդամագրումը ՀՀԿ-ին: Միջոցառմանը ներկա էին  ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ Երկտասարդական կազմակերպության  նախագահ Կարեն Ավագյանը: “Երիտասարդության հիմնախնդիրները մշտապես եղել են ՀՀԿ ղեկավարության ուշադրության կենտրոնում: Ես նույնպես […]

Գիշերային ակումբ` բանտում. նարկոդիլերները զվարճանում են

Վենեսուելական Մարգարիտա կղզու բանտում բանտարկյալները գիշերային ակումբ են բացել` լուսային էֆեկտներով եւ սթրիփ-պարուհիներով, հաղորդում է”AFP”-ը: Ակումբի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել բանտարկյալների ծանոթները եւ հարազատները, որոնք ատիվորեն լուսաբանել են զարմանալի իրադարձությունը սոցցանցերում: Նշվում է, որ ակումբը հագեցած է ժամանակակից երաժշտական տեխնիկայով, լուսավորությամբ, նույնիսկ օդորակիչ ունի: Բանտերի հարցերով նախարարության անանուն աղբյուրները հաստատել են բանտում տեղի ունեցած […]

Ուշագրավ. Սերժ Սարգսյանի քվեաթերթիկները Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին են գրանցվել /վիդեո/

ՀՀ դատախազության շենքում Հատուկ քննչական ծառայության աշխատակից Գորիկ Հովակիմյանը շարունակում է հաշվել թիվ 17.05 ընտրատեղամասի պարկի ձայները: Քիչ առաջ նա բացեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մակագրությամբ ծրարը, որտեղ հայտնաբերվեց մեկ անվավեր քվեաթերթիկ: Ապա նա բացեց Րաֆֆի Հովհաննիսյանի ծրարը, որտեղ բացի նրա օգտին եղած քվեաների հայտնաբերվվեցին նաև հօգուտ Սերժ Սարգսյանին քվեարկված 5, 5 անվավեր և հոգուտ […]

Ապրիլի 14-ին` համաքաղաքային ծառատունկ

Մայրաքաղաքի կանաչապատման, ոռոգման ցանցի անցկացման և ծառատունկի կազմակերպման աշխատանքների վերաբերյալ բնապահպանության վարչության պետը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցել է, որ բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կանաչապատման աշխատանքները, իսկ ապրիլի 14-ն էլ հայտարարվել է համաքաղաքային ծառատունկի օր: Առաջարկվել է աշխատանքներում ներգրավել ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին, տնտեսվարողներին, համատիրություններին և քաղաքացիներին՝ բակային տարածքներում […]

“Ա1 +” -ի տնօրենը Սերժ Սարգսյանի հետ հույս էր կապում

“Ա1 +”  հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը “ Ժառանգություն” կուսակցության անդամ չէ: Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ պարզապես ցանկանում է լինել ժողովրդի կողքին և անսալով  համաժողովրդական պահանջին` համնաձայն է լինել “Բարեւ Երեւան” դաշինքի ցուցակում. ”Դուք բաժանեք “Ա1 +”-ը իմ անձից: Այդ ցուցակում հայտնվելը ինձ համար էլ էր անակնկալ և այն էլ պարտավորեցնող երրորդ […]

Ծեծկռտուք “Զվարթնոցում”

Մարտի 29-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռում անկարգ ուղեւոր կա, հայտնում են Ոստիկանության լրատվության վարչությունից: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Մոսկվա-Երեւան թիվ 261 չվերթի ուղեւոր, ՌԴ քաղաքացի, 26-ամյա Նիկիտա Տ.-ն ինքնաթիռի վայրէջքից հետո մոտ 10-15 րոպե կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հայհոյել, բռունցքներով հարվածել […]

Դարձյալ անիմաստ պայքար ցեցերի ու կրծողների դեմ

Այսօր “Հենարան” ակումբում  լրագրողների հետ  հանդիպեց “Ագրարագյուղացիական միություն” ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը, ով կանխատեսում է, որ այս տարի կկրճատվեն կարտոֆիլի, պղպեղի, լոլիկի ու սմբուկի ցանքատարածությունները: Բանախոսն այս խնդիրը մի կողմից կապում է  “վայ-չինովնիկների”  հետ, որոնք չկարողացան խթանել բանջարեղենի արտահանումը Վրաստան, իսկ մյուս կողմից` արտագաղթի հետ, ինչը գրեթե 40-50 տոննայով ազդել է սպառման վրա: Կարտոֆիլի ցանքատարածությունների  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի