19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Ձեր կուսակցության ղեկավարին հանդիպելու համար մեծ դժվարություններ եք ունենում. Ավագյանը` Օսկանյանին

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

”Մի քանի նկատառում՝ Վարդան Օսկանյանի քաղաքային թեմաներով ապրիլյան թեզիսների շուրջ.

1. Վարդան Օսկանյանին սկսել է մտահոգել Երևանի ճարտարապետական դեմքը։ Հիշեցնենք պարոն Օսկանյանին, որ մայրաքաղաքի ճարտարապետական տեսքը սկսել է աղճատվել այն ժամանակ, երբ ինքը ՀՀ կառավարության անդամ էր։ Քաղաքաշինական շատ նախագծեր մշակվել և կյանքի են կոչվել հենց այդ տարիներին։ Այդ տարիներին են ոչնչացվել կանաչապատ տարածքներ։ Պարոն Օսկանյան, Ձեր քաղաքաշինական ճաշակն ու բնապահպանական նկրտումներն ինչո՞ւ երբևէ չարթնացան հենց այդ տարիներին։ Իսկ գուցե հիշեցնե՞ք, թե Ձեր՝ իշխանությունից հեռանալուց հետո կոնկրետ ի՞նչն է աղճատվել։
Հա′, ի դեպ, երկար տարիներ քաղաքաշինության ոլորտը համակարգվել է հենց ԲՀԿ կողմից։
2. Պարոն Օսկանյան, խոսում եք քաղաքապետարանում բյուրոկրատական քաշքշուկներից։ Լավ կլիներ առաջին հերթին ներկառուցվածքային փոփոխություններ նախաձեռնեիք սեփական կուսակցությունում։ Շատ լավ գիտեք, որ անգամ Ձեր կուսակցության ղեկավարին հանդիպելու կամ գոնե նրա կարծիքը իմանալու համար նույնիսկ Դուք (էլ չեմ ասում, շարքային ԲՀԿ-ականը) մեծ դժվարություններ եք ունենում։
3. Ապրիլյան թեզիսների համաձայն՝ չեն կարգավորվել Երևանի տրանսպորտի խնդիրները։ Պարոն Օսկանյան, Դուք հաստատ ակնաբույժի ծառայության կարիք ունեք։ Կարճատեսությունը (ուղիղ թե փոխաբերական իմաստով) լավ չէ։ Մեծաթիվ ավտոբուսների առկայությունը, տրանսպորտային պարկի թարմացումն ու ուղևորափոխադրումների արդիականացումն ակնհայտ փաստեր են, անկախ նրանից Դուք դա տեսնում եք, թե ոչ։ Այստեղ են ասել՝ ով ուզում է, կտեսնի…
4. Պարոն Օսկանյանին խիստ մտահոգում է արագաչափերի առկայությունը, որոնք անձանագրում են անգամ ամենափոքր խախտումները։ Փաստորեն, Երևանի քաղաքապետ դառնալու հայտ է ներկայացնում մարդ, ով հովանավորում է օրինազանցությունը։ Այո′, պարոն Օսկանյան, ամենաաննշան խախտումը պետք է արձանագրվի ու պատժվի։ Ի դեպ, հենց արագաչափերի տեղադրումը մեծապես նպաստել է ճանապարհատրանսպորտային պատահարների, կոռուպցիոն ռիսկերի նվազմանը, նվազագույնի է հասցվել վարորդ-ճանապարհային ոստիկան շփումը, ապահովվել են մեծաթիվ մուտքեր բյուջե։ Ի՞նչ է, վա՞տ է, պարոն Օսկանյան։ Իսկ Ձեր սիրած ամերիկաներում, արագաչափեր, տուգանքներ չկա՞ն։
5. Օսկանյանը դժգոհում է քաղաքում իրականացվող տոնախմբությունների ճոխությունից։ Պարոն Օսկանյան, Դուք աշխարհ տեսած մարդ եք, իրական ճոխությունների հաստատ ականատես եղած կլինեք. երևանյան տոնախմբությունները, դրանց համեմատությամբ, համեստության մարմնացում են։ Ի՞նչ եք առաջարկում, գուցե քաղաքային լուսավորությո՞ւնն էլ անջատենք, ավելորդ ճոխությունից խուսափելու համար։ Հա, էլի մի հիշեցում, ով՝ ով, բայց ԲՀԿ ներկայացուցիչները մի առանձնահատուկ սեր ունեն ճոխության նկատմամբ”։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ