07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2013

Կրակել են գյուղապետի գլխին

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունից պարզվել է, որ գյուղապետը հրազենային կրակոց է ստացել գլխից: Հիշեցնենք, այսօր` ապրիլի 2-ի առավոտյան Պռոշյանի գյուղապետարանի մերձակայքում հայտնաբերվել է գյուղապետ Հրաչ Մուրադյանի դիակը:

Չէր խանգարի, Ուրիխանյանն ուսումնասիրեր Աբովյանի բյուջեն

“Բարգավաճ Հայաստանը” հայտ է ներկայացրել Երևանի ավագանու ընտրություններում։ Տեղական ինքնակառավարման ԲՀԿ-ական ձեռագրին ծանոթանալու համար բավական է այցելել Երևանից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա գտնվող Աբովյան քաղաք։ Երկար տարիներ այս քաղաքը ղեկավարում են ԲՀԿ-ականները։ Ունենալով այստեղ իշխանական, ֆինանսական բոլոր ռեսուրսներն ու լծակները՝ նրանք կարող էին Աբովյանը դարձնել իրենց երազանքների քաղաքը։ Սակայն Աբովյանը՝ իր բոլոր ենթակառուցվածքներով […]

Պետական մարմինները պաշտոնապես արձանագրել են, որ Թեղուտի հանքավայրի շահագործումը ներկայումս անօրինական է

2012 թվականի դեկտեմբերի 21-ին Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը դիմում էր ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարությանն առ այն, որ ներկայումս Թեղուտում իրականացվող հանքարդյունաբերական աշխատանքներն իրականացվում են ոչ թե 2006 թվականին հաստատված նախագծով, այլ միանգամայն այլ՝ 2010 թվականին մշակված նոր նախագծով: Նախարարությանը տեղեկացրել ենք, որ նոր նախագծով շրջակա միջավայրին պատճառվելու է անհամեմատ ավելի մեծ վնասներ, որը սակայն օրենքով […]

ՀԲԸՄ-ն նախաձեռնում է նոր երկարաժամկետ ծրագիր ԼՂՀ-ում

2012-ի հոկտեմբերին, Հայաստանում գումարված Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 87-րդ Ընդհանուր ժողովի օրերին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը հայտարարել էին  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ՀԲԸՄ-ի կողմից իրագործելի կրթական եւ մշակութային մի նախաձեռնության մասին: Այսօր արդեն աշխատանքներ են տարվում ՀԲԸՄ-ի Ստեփանակերտի մշակութային, կրթական եւ արվեստի կենտրոնի՝ ՀԲԸՄ-ԼՂՀ համալիրի նախագծման ուղղությամբ: Այս բազմակողմանի ու […]

Հացադուլի քաղաքական էությունն ավելի արժեքավոր կլիներ, եթե վերջում չվերածվեր ծոմի

Նախկին վարչապետ, ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլից դուրս գալն իր համար փոքր ինչ անսպասելի էր. “Անսպասելի էր Մեծ պահքի կապակցությամբ ծոմ պահելը: Թվում էր, թե հացադուլը քաղաքական քայլ էր: Ամեն դեպքում քաղաքական էությունն ավելի արժեքավոր կլիներ, եթե վերջում չվերածվեր ծոմի”: Պատգամավորի համոզմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի […]

Երևանի ջրամատակարարման հարցը չի կարող գաղափարական խնդիր լինել

ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը  չի կիսում այն կարծիքը, թե Երեւանի ավագանու ընտրությունները կարող են առավելություններ տալ քաղաքական առումով. “ՏԻՄ ընտրություններում համապետական որևէ խնդիր չի կարող լինել, ընտրությունների նպատակը տեղական նշանակության կառույց ձևավորելն է,և քաղաքացին ցանկանում է տեսնել իր առօրյա հոգսերը ունակ լուծելու անձ: Երևան քաղաքի ջրամատակարարման խնդիրը չի կարող լինել գաղափարական խնդիր” : Նրա խոսքով, […]

Աուտիզմ. 20-րդ դարի չբացահայտված հիվանդություն

Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև երեխայի 3 տարեկան հասակը: Աուտիզմը կարելի է դասել 20-րդ դարի չբացահայտված հիվանդությունների շարքին: Անցյալ տարվանից ԱՄՆ-ում արդեն խոսում են աուտիզմի պանդեմիայի մասին: Աուտիզմով տառապող հիվանդների թիվն ամբողջ աշխարհում ավելացել է 10-15 անգամ: Հիվանդության դեպքերի ավելացում է նկատվում նաև Հայաստանում: Վերջին […]

Մահացու վթար Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին

Ապրիլի 1-ին, ժամը  00.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 34-րդ կմ-ին “ՎԱԶ-2106” մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Վարորդը` 1982 թ. ծնված Էդգար Աղաբաբյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով, ժամը 03.55-ին, մահացել է: Կատարվում է քննություն:

Պռոշյանի գյուղապետի մահվան առնչությամբ հարուցվել է քրեական գործ

Ապրիլի 2-ին, ժամը 9-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է նույն գյուղի գյուղապետ, 1963 թ. ծնված Հրաչ Մուրադյանի դիակը: Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Հրաչ Մուրադյանը մահացել է աջ քունքի շրջանում անհայտ անձի կողմից արձակած հրազենային վնասվածքից: Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի