16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Չէր խանգարի, Ուրիխանյանն ուսումնասիրեր Աբովյանի բյուջեն

“Բարգավաճ Հայաստանը” հայտ է ներկայացրել Երևանի ավագանու ընտրություններում։ Տեղական ինքնակառավարման ԲՀԿ-ական ձեռագրին ծանոթանալու համար բավական է այցելել Երևանից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա գտնվող Աբովյան քաղաք։ Երկար տարիներ այս քաղաքը ղեկավարում են ԲՀԿ-ականները։

Ունենալով այստեղ իշխանական, ֆինանսական բոլոր ռեսուրսներն ու լծակները՝ նրանք կարող էին Աբովյանը դարձնել իրենց երազանքների քաղաքը։ Սակայն Աբովյանը՝ իր բոլոր ենթակառուցվածքներով հանդերձ, շատ հեռու է Երևանի հետ համեմատվելուց։ Քաղաքի ու ժողովրդի մասին մտածող էիք, Աբովյանում ձեզ ինքնադրսևորեիք, դրա հնարավորությունը ունեիք։ Երևանը մեծ ծրագրերի քաղաք է, դրանք իրականացնելու ներուժ ԲՀԿ-ում հաստատ չկա։

Հ. Գ.- Չէր խանգարի, որ Տիգրան Ուրիխանյանն ուսումնասիրեր նախևառաջ Աբովյանի բյուջեն ու թվային տվյալներ բերեր այնտեղից։

/Աբովյանի քաղաքապետը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է-խմբ./: Ներկայացրեցինք ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանի հանրագիրը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ