06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Հացադուլի քաղաքական էությունն ավելի արժեքավոր կլիներ, եթե վերջում չվերածվեր ծոմի

Նախկին վարչապետ, ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլից դուրս գալն իր համար փոքր ինչ անսպասելի էր.

“Անսպասելի էր Մեծ պահքի կապակցությամբ ծոմ պահելը: Թվում էր, թե հացադուլը քաղաքական քայլ էր: Ամեն դեպքում քաղաքական էությունն ավելի արժեքավոր կլիներ, եթե վերջում չվերածվեր ծոմի”:

Պատգամավորի համոզմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի երկխոսության օրակարգը դեռեւս սպառված չէ. “Սպառված չէ, սակայն դեռ հստակ ձևավորված էլ չէ: Նամակագրությունը շատ օգտակար է, սակայն սա շատ փոքր քայլ է: Հիմնական խնդիրն է նստել բանակցությունների սեղանի շուրջ և փորձել ձևավորել քաղաքական օրակարգը:

Անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, այլ ոչ անձնային: Մյուս կողմից էլ դեռ հստակ ձևակերպված չէ Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքոշորումներն այս հարցում, և ես կարծում եմ, որ գնդակը գտնվում է Րաֆֆի Հովհաննիսյանի դաշտում”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ