20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2013

Զարուհին առաջարկեց Սասունին, Րաֆֆին` արհամարհեց. Կապանը պահանջում է /վիդեո/

Անցած ուրբաթ, Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին միացան մի խումբ բնապահպաններ՝ բողոքելով Կապանի “Դինո գոլդ մայնինգ քամփնիի” դեմ: Սա այն քիչ ընկերություններից է, որտեղ աշխատում են կապանցիները եւ կանոնավոր աշխատավարձ են ստանում: Սա կապանցի, “Խուստուփ” հեռուստաընկերության գործադիր տնօրեն եւ գլխավոր խմբագիր Սասուն Մանուկյանին զայրացրել էր եւ վերջինս Ֆեյսբուքի իր պատին մասնավորապես գրել […]

Հացադուլ կհայտարարեմ երեք ամսով ու եթե մահանամ, երկիրը կզրկվի ևս մեկ ախմախից /վիդեո/

Ռեժիսոր, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը ապրիլի մեկը համարում է ոչ թե խաբելու, այլ ծիծաղի օր: ՛՛Խաբելու օր չէ, քանի որ մեզ մոտ 364 օրն է խաբելու օր, մի օրն էլ լինի կատակի օր՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ասաց Ծատուրյանը: ՛՛Նեղվում եմ առանց հումոր մարդկանցից: Առանց այն էլ մեզ մոտ դժվար պայմաններ են ապրելու համար, հումորն է օգնում […]

Լեհաստանը մթության է մատնվել

Լեհաստանում 100 հազար տուն է մնացել առանց էլեկտրականության` առատ ձյան պատճառով, գրում է “Комсомольская правда”-ն: Շուրջ 81 հազար տուն առանց էլեկտրամատակարարման են մնացել Վարշավայի տարածքում, եւս 21  հազարը` Բելոստոկա քաղաքի տարածքում:  Բացի այդ, դժվարացել է երթեւեկությունը լեհական մայրուղիներում, ինչպես նաեւ օդանավակայանների աշխատանքը: Վարշավայի գլխավոր օդանավակայանն ուշացումներով է աշխատում, սակայն ուղարկում եւ ընդունում է չվերթներ:

Պայթյուններ Իրաքում. տասնյակ մարդիկ են զոհվել

Իրաքի Տիկրիտ քաղաքում ահաբեկիչ-մահապարտը պայթեցրել է իրեն ոստիկանական բաժանմունքի մոտ: Ահաբեկչության արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվել, գրում է “Комсомольская правда”-ն: Դեպքի մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:  Իրաքում դրությունն ընդհանուր առմամբ մտահոգիչ է: Ավելի վաղ մեկ այլ ահաբեկիչ-մահապարտ գրոհել էր իրաքյան Քիրկուկ քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա: Նախ ահաբեկիչ-մահապարտը գործարկել է ավտոմեքենայի վրա տեղադրված ռումբը, որից […]

3 զոհ, 20 վիրավոր` 80 ավտոմեքենաների բախման արդյունքում /ֆոտո/

Եղանակային դժվար պայմանների հետեւանքով ամերիկյան Վիրջինիա նահանգում միմյանց են բախվել 80 ավտոմեքենաներ, գրում է “pravda.ru”-ն: Խոշոր ավտովթարի զոհն է դարձել 3 մարդ, եւս 20-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Տուժածներին “շտապ օգնության” ավտոմեքենաներով եւ փրկարարական ուղղաթիռներով հիվանդանոցներ են տեղափոխել: Նախնական տվյալներով` վթարի պատճառ է դարձել վարորդների` արագության ռեժիմի խախտումը` ուժեղ մառախուղի եւ անձրեւի պայմաններում:

Այո Միայն հացադուլ. այ քեզ բախտ …

”Սյունիքում մի կին Րաֆֆու հրավիրած հանրահաւաքի ընթացքին ժողովրդի միջից բարձրաձայնեց… Իսկ Եթէ թուրքը մեզ նորից խփի էն վախտ ի՞նչ է անելու Րաֆֆին, Իրա զավակները ԱՄՆ-ի քաղաքացիներ են կը թողնեն ու կգնան: Ու աւելացնում է Ո՞ւր էր Րաֆֆին Պատերազմի օրերին … Իսկ Րաֆֆին պատասխանում է թէ Աբարաթը ձեռքին նկարում էր ու զէնք չկար իր Ձեռքերում: Երեվի […]

Անհույս ու միայնակ /վիդեո/

Գյումրու տնակներում բնակվող հարյուրավոր ընտանիքների թվում կան բազմաթիվ այնպիսի ընտանիքներ, որոնք երկրաշարժի հետևանքով իրենց բնակարանները չեն կորցրել, որովհետեւ այդ ժամանակ վարձով են բնակվելիս եղել այլոց բնակարաններում: Այդ իսկ պատճառով նրանք չեն համարվում երկրաշարժից անօթևաններ և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: Նրանց ճակատագիրը մնում է անհայտ, և դժվար է անգամ կռահելը, թե նման համատարած գործազրկության […]

Սաակաշվիլիին հարցաքննության են կանչել

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, կարծես թե, լուրջ խնդիրներ ունի, գրում է “сегодня.ua”-ն: Վրաստանի նոր իշխանությունները չեն թողնում նախագահին հանգիստ քնել, չնայած նրան, որ Սաակաշվիլին նույնիսկ զիջումների գնաց նրանց` նախորդ շաբաթ ստորագրելով օրենքը, որն արգելում է իրեն ցրել խորհրդարանը եւ նոր կառավարություն ձեւավորել: Նոր գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին հայտարարել է, որ նոր, “դեռեւս արձագանք չգտած” գործ […]

Հայաստանի սամբոյի առաջնությունն` Արցախում

Հայաստանի ուժեղագույն սամբիստներն այսօր, ապրիլի 1-ին մեկնում են Ստեփանակերտ, ուր տեղի կունենա  Հայաստանի սամբոյի տղամարդկանց 2013թ. առաջնությունը: Սամբոյի էլ ավելի տարածումն ու հանրահռչակումը խթանելու նպատակով, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, նման կարգի մարզական միջոցառումներ, հաճախակի է անցկացնում մայրաքաղաքից դուրս: Այսօր տեղի կունենա մարզիկների կշռեքի գործընթացը, մրցավարական խորհրդակցություն, վիճակահանություն: Գոտեմարտերը կկայան ապրիլի 2-ին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի