05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հացադուլ կհայտարարեմ երեք ամսով ու եթե մահանամ, երկիրը կզրկվի ևս մեկ ախմախից /վիդեո/

Ռեժիսոր, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը ապրիլի մեկը համարում է ոչ թե խաբելու, այլ ծիծաղի օր:

՛՛Խաբելու օր չէ, քանի որ մեզ մոտ 364 օրն է խաբելու օր, մի օրն էլ լինի կատակի օր՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ասաց Ծատուրյանը: ՛՛Նեղվում եմ առանց հումոր մարդկանցից: Առանց այն էլ մեզ մոտ դժվար պայմաններ են ապրելու համար, հումորն է օգնում դիմակայել դժվար պայմաններին: Ինձ շատ են հարցնում՝ թատրոնը կմնա՞, ասեմ՝ քանի դեռ կա խորհրդարանը, թատրոնը չի մեռնի՛՛,-նշեց նա:

Ծատուրյանը պատմեց, որ նախագահական ընտրությունների նախաշեմին Ֆեյսբուք սոցիալական ցանցում հումորային գրառում է արել ու հայտնել, որ առաջադրվելու է նախագահական ընտրություններում:

՛՛Ես ասացի չորս պատճառ, որ պիտի առաջադրվեմ:

Առաջին՝ մասոնների հետ եմ խոսել, պայմանավորվել եմ, որ նրանցից մեկը պետք է կրակի ինձ վրա: Երկրորդ՝ աշխատում են նոր էպոսի վրա, մեր էպոսը հնացել է: Երրորդ՝ պայմանավորվել եմ մի ավիափոխադրողի հետ, որ մի ուղևոր վատանա ու փրկեմ նրա կյանքը: Չորրորդ՝ կհայտարարեմ հացադուլ երեք ամսով ու եթե մահանամ, երկիրը կզրկվի ևս մեկ ախմախից՛՛,-հիշեց Ծատուրյանը:

Տեսանյութը՝ քիչ անց

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ