11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Պայթյուններ Իրաքում. տասնյակ մարդիկ են զոհվել

Իրաքի Տիկրիտ քաղաքում ահաբեկիչ-մահապարտը պայթեցրել է իրեն ոստիկանական բաժանմունքի մոտ: Ահաբեկչության արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվել, գրում է “Комсомольская правда”-ն: Դեպքի մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: 

Իրաքում դրությունն ընդհանուր առմամբ մտահոգիչ է: Ավելի վաղ մեկ այլ ահաբեկիչ-մահապարտ գրոհել էր իրաքյան Քիրկուկ քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա: Նախ ահաբեկիչ-մահապարտը գործարկել է ավտոմեքենայի վրա տեղադրված ռումբը, որից հետո գրոհայինների խումբը փորձել է հարձակում գործել շենքի վրա, սակայն անհաջող: Արդյունքում 30 մարդ զոհվել է, 70-ը վիրավոր են:

Մայրաքաղաք Բաղդադում եւս դրությունն անհանգիստ է: Այստեղ նույնպես պարբերաբար պայթյուններ են հնչում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ