10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Սաակաշվիլիին հարցաքննության են կանչել

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, կարծես թե, լուրջ խնդիրներ ունի, գրում է “сегодня.ua”-ն: Վրաստանի նոր իշխանությունները չեն թողնում նախագահին հանգիստ քնել, չնայած նրան, որ Սաակաշվիլին նույնիսկ զիջումների գնաց նրանց` նախորդ շաբաթ ստորագրելով օրենքը, որն արգելում է իրեն ցրել խորհրդարանը եւ նոր կառավարություն ձեւավորել:

Նոր գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին հայտարարել է, որ նոր, “դեռեւս արձագանք չգտած” գործ է հայտնվել, որի առնչությամբ նախագահին պետք է հարցաքննության կանչել: Սաակաշվիլիի արձագանքն իր “հրավերին” չուշացավ: “Դա լուրջ չէ: Աշխարհում ոչ ոք նախագահին հարցաքննության չի կանչում, եթե, իհարկե, մենք չենք ցանկանում նմանվել տումբա-յումբա ցեղին, որը հավանաբար արդեն գոյություն էլ չունի”,-նշել է Սաակաշվիլին:

Թե կոնկրետ ինչ գործով են պատրաստվում քննել Սաակաշվիլիին, վրացի փորձագետները չգիտեն: Կբիլաշվիլիի խոսքով` այն կապ չունի մինչ օրս աղմուկ բարձրացրած որեւէ գործի հետ եւ բացարձակապես նոր գործ է: Փորձագետները նշում են, որ Սաակաշվիլիի նախագահության օրոք բազմաթիվ սկանդալային իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք կարող էին քրեական գործով ավարտվել: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ