08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Զարուհին առաջարկեց Սասունին, Րաֆֆին` արհամարհեց. Կապանը պահանջում է /վիդեո/

Անցած ուրբաթ, Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին միացան մի խումբ բնապահպաններ՝ բողոքելով Կապանի “Դինո գոլդ մայնինգ քամփնիի” դեմ: Սա այն քիչ ընկերություններից է, որտեղ աշխատում են կապանցիները եւ կանոնավոր աշխատավարձ են ստանում:

Սա կապանցի, “Խուստուփ” հեռուստաընկերության գործադիր տնօրեն եւ գլխավոր խմբագիր Սասուն Մանուկյանին զայրացրել էր եւ վերջինս Ֆեյսբուքի իր պատին մասնավորապես գրել էր, թե ինչու է Րաֆֆին ցանկանում անգործ թողնել կապանցիներին:

 “Պաստառների վրա գրել էին, որ “Դինոն” ստրկատիրական ընկերություն է, այդ դեպքում ով է ստրուկը: Նրանք ովքեր աշխատում են այդ ձեռնարկությունում եւ խախտելով ‘ստրկատիրական” նորմերը` փետրվարի 18 քվեարկեցին ձեր օգտին, եւ դուք հաղթեցիք Կապանում` 2000-ից ավել ձայնով… ինչպես կարելի է առանց հարցի մեջ խորամուխ լինելու ասել՝ ես պաշտպանում եմ ձեզ ու հետո էլ ասել` գնում եմ “հաղթական Կապան”,-գրել էր օգտատերը: 

Ապրիլի 1-ին Րաֆֆի Հովհաննիսյանը Կապանում էր, եւ մինչ հավաքը, Սասուն Մանուկյանին մոտեցավ  “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ինչպես Henaran.am-ին պատմեց Ս. Մանուկյանը, պատգամավորը ցանկություն է հայտնել, որ “չքննադատի Րաֆֆուն”:

 “ Ասաց, որ հետո մենք այդ մասին կխոսենք: Մտածեցի, որ գոնե ինչ որ ձեւով հարցը լուծում կստանա հանրահավաքի ժամանակ, պարզվեց` ՈՉ…ավելին… Րաֆֆին ասաց այն ինչ ասում էին մայարաքաղաքի “բնապահպանները”,-մեզ հետ զրույցում ասաց Մանուկյանը: Հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը արհամարհեց Զարուհու ցանկությունն ու բարձրաձայնեց նույնը:

“ Նախ ինձ պաշտոն տվեց ասելով` “նուրբ հոգի ունեցող ֆեյսբուքյան պաշտոնյա…/չգիտեմ աշխատվարձս ով է տալու` ինքը թե ՖԲ-ն, հպարտանալու առիթ էլ ունեմ` սա իր առաջին նշանակում էր, աման…. / հետո էլ թե` եթե այդ երիտասարդը ինչ որ սխալ ձեւակերպում է տվել կուղղի իր սխալը… բայց խնդիրը նա է, որ այդ երիտասարդը ասել է, որ կապանցուն “Դինոյում” աշխատացնում են էլեկտրաշոկով, ընկերությունն էլ պահանջել է հերքել եւ ներողություն խնդրել ու վճարել մեկ դրամ… ինչ հիմա դատական գործընթացի միակ պատճառն է….բայց պակաս կարեւոր չէր շարունակությունը… իրենք պետք է շատ հարկ տան, հասկացանք բայց դրա համար օրենքի փոփոխություն է պետք, իրենք պետք է շատ վճարեն, դա էլ վատ չէ, տեղացիները լավ կապրեն, պարզապես պետք է հաշվի առնել թե ինչպես:

Եթե ընկերությունը որը ոչ թե գերշահույթ է ստանում այլ վնասով է աշխատում, /պոպուլիզմ/ ու ամենակարեւորը ասաց եւ սա արեք  եւ ոչ ԹԵ ՍՏՐԿԱՑՐԵՔ…ո՞ւմ ստրկացնեն. Կապանցո՞ւն եւ ինքդ էլ դարձար մերօրյա Գարեգին Նժդեհ այդ պայքարը ղեկավարելու համա՞ր: Ասեմ` Կապանում երբեք ստրուկ չի եղել ու որեւէ մեկը, ով ուզում է լինի, չի կարող այդ որակումը տալ, Դուք էլ չես կարող Նժդեհ լինել /վերջերս ոնց որ պայքարում եք ՀՀԿ-ից շատ Նժդեհի անունը տալու համար/, թեկուզ այն պատճառով, որ Նժդեհը կապանցուն ստրուկ չէր համարում, դրա համար զորք ուներ, իսկ առանց զորք Նժդեհ չի լինում… հետո հանրահավաքը անցավ լարված մթնոլորտում ու ինչպես միշտ դա համարվեց սադրիչների կազմակերպած գործ եւ ոստիկաններին ասվեց, որ պատասխան եք տալու, մտածեցի հուշեմ, ասեմ զանգի` “զորավարին”,  հետո փոշմանեցի… ախր կկարծի, թե ուզում եմ խառնվել իր “նախագահությանը””,-Ֆեյսբուքում պայքարն է շարունակում Սասուն Մանուկյանը:

Նա պահանջում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակային ներողություն խնդրի կապանցիներից:

 “Հաստատ հացադուլ չեմ անելու / ինքը պետք է հասկանա, որ կապանցին այլեւս իր հետեւից ֆանատիկորեն չի գալու, ասվածի վկայությունը այսօրվա հանրահավաքի մասնակիցների թիվն էր, որը երկու անգամ զիջում էր նախորդին…

Եվ  ինքը ամեն անգամ Կապան գալուց միայն պետք է շնորհակալություն հայտնի կապանցուն քաղաքական կամքի ու իրեն վստահելու համար”,-եզրափակում է Ս. Մանուկյանը:

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ