02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Ուշագրավ. Սերժ Սարգսյանի քվեաթերթիկները Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին են գրանցվել /վիդեո/

ՀՀ դատախազության շենքում Հատուկ քննչական ծառայության աշխատակից Գորիկ Հովակիմյանը շարունակում է հաշվել թիվ 17.05 ընտրատեղամասի պարկի ձայները: Քիչ առաջ նա բացեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մակագրությամբ ծրարը, որտեղ հայտնաբերվեց մեկ անվավեր քվեաթերթիկ:

Ապա նա բացեց Րաֆֆի Հովհաննիսյանի ծրարը, որտեղ բացի նրա օգտին եղած քվեաների հայտնաբերվվեցին նաև հօգուտ Սերժ Սարգսյանին քվեարկված 5, 5 անվավեր և հոգուտ Անդրիաս Ղուկասյանին քվեարկված 1 քվեաթերթիկներ: Այս  ընտրատեղամասում , Հրանտ Բագրատյանը ստացել էր 21 ձայն, Վարդան Սեդրակայնը` 2, Պարույր Հայրիկյանը` 7 ձայն, Արման Մելիքյանը` 3, Անդրիաս Ղուկասյանը` 4 ձայն:

Նշենք, որ պարկը բացվել է առավոտյան ժամը 11-ին

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի ընտրությունների քվեարկության օրը Արտաշատի 17/05 ընտրատեղամասում լցոնման ու դիտորդի նկատմամբ բռնություն կատարելու դեպքի հետ կապված նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, հարուցվել է քրեական գործ: 

Սահմանդրական դատարանի որոշմամբ՝ անվավեր ճանաչվեցին Արտաշատի 17/05 ընտրատաեղամսի արդյունքները: Գործի նյութերն ուղարկվեցին դատախազություն` համակողմանի քննություն իրականացնելու համար:

Ի դեպ, դիտորդն ու լրագրողն, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, չեն ներկայացել դատախազություն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ