Գիշերային ակումբ` բանտում. նարկոդիլերները զվարճանում են
Վենեսուելական Մարգարիտա կղզու բանտում բանտարկյալները գիշերային ակումբ են բացել` լուսային էֆեկտներով եւ սթրիփ-պարուհիներով, հաղորդում է”AFP”-ը:
Ակումբի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել բանտարկյալների ծանոթները եւ հարազատները, որոնք ատիվորեն լուսաբանել են զարմանալի իրադարձությունը սոցցանցերում: Նշվում է, որ ակումբը հագեցած է ժամանակակից երաժշտական տեխնիկայով, լուսավորությամբ, նույնիսկ օդորակիչ ունի:
Բանտերի հարցերով նախարարության անանուն աղբյուրները հաստատել են բանտում տեղի ունեցած աշխույժ երեկույթի փաստը, սակայն հաստատության կողմից պաշտոնական մեկնաբանություններ դեռեւս չեն եղել:
“The New York Times”-ի տվյլաներով` մինչ ակումբի բացվելն այդ բանտի բանտարկյալները, որոնք հիմնականում դատապարտված են թմրանյութերի վաճառքի համար, փաստացի կառավարելիս են եղել բանտը` կաշառելով պահակներին: Հաստատության ներսում նաեւ հատուկ տարածք կա աքլորակռվի եւ բիլյարդի համար: Բացի այդ, բանտարկյալներն առանց խոչընդոտների ալկոհոլ եւ մարիխուանա են օգտագործում, իսկ ոմանք էլ հրացաններով են շրջում:
Նշենք, որ մի շարք անկախ դիտորդներ վենեսուելական բանտերի վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում: Տարեկան այդ հաստատություններում շուրջ 600 մարդ է մահանում: Դա հիմնականում կապված է բանտախցերի` բանտարկյաներով ծանրաբեռնվածության եւ բռնությունների հետ: Ներկա պահին վենեսուելական բանտերում 48 բանտարկյալ կա այն դեպքում, երբ նրանցում միայն 16 հազար բանտարկյալի համար է տեղ հատկացված: