“Ա1 +” -ի տնօրենը Սերժ Սարգսյանի հետ հույս էր կապում

“Ա1 +” հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը “ Ժառանգություն” կուսակցության անդամ չէ: Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ պարզապես ցանկանում է լինել ժողովրդի կողքին և անսալով համաժողովրդական պահանջին` համնաձայն է լինել “Բարեւ Երեւան” դաշինքի ցուցակում.
”Դուք բաժանեք “Ա1 +”-ը իմ անձից: Այդ ցուցակում հայտնվելը ինձ համար էլ էր անակնկալ և այն էլ պարտավորեցնող երրորդ համարի տակ”: Մեսրոպ Մովսեսյանը կարծում է ,որ Երևանը բազմաթիվ փոփոխությունների կարիք է զգում.” Օրինակ` շատ են մեծ խանութները` սուպերմարկետները, որոնք ստվեր են նետում մանր և միջին բիզնեսի ներկայացուցիչների վրա: Հարկավոր է ահմանափակել մոնոպոլիաների ազատությունը”:
“ Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ-ծոմապահության հետ կապված Մովսեսյանը դիտարկումներ չի անում: Նա գտնում է, որ դա Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական գործն է և կապ չունի նրա վարած քաղաքականության հետ: “Ամեն դեպքում հացադուլը հարցի ոչ ռացիոնալ լուծում է”, – ավելացրեց Մեսրոպ Մովսեսյանը:
Չնայած Մեսրոպ Մովսեսյանը չի շտապում սկսել քարոզարշավը, բայց ժողովրդին համախմբման կոչ է անում. ” Հարկավոր է լինել հրապարակում: Ես կարևորում եմ հրապարակը և ոչ թե հարթակը: Ամեն մեկը իր անձի փոխարեն պիտի սկսի պայքարը”:
Հեռուստաընկերության տնօրենը լավ է հիշում 2002 թվականի ապրիլի 2-ը: Այդ օրը նրա խոսքերով ապատեղեկատվություն տարածելու մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանը փակել տվեց “Ա1+”-ը:
Մեսրոպ Մովսեսյանը ասաց, որ Սերժ Սարգսյանի հետ ինքը հույսեր էր կապում, սակայն նրա օրոք լրատվական դաշտը նույնպես մոնոպոլիզացման ենթարկվեց: