02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հրայր Թովմասյանը նյարդայնացնում է Դավիթ Հարությունյանին. 168 Ժամ

Թերթը գրում է, որ վերջերս բավականին սրվել են իշխանությունների կողմից անվերապահորեն ընդունվող երկու գործչի` ՀՀ Աժ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի և արդարադատության գործող նախարար Հրայր Թովմասյանի հարաբերությունները:

Դ. Հարությունյանին, մասնավորապես, զայրացրել է այն հանգամանքը, որ Հ. Թովմասյանը շատ հարցերում անտեսում է իր կարծիքը, իսկ երբեմն էլ հակառակվում է դրան: Թեև վերջերս նրանք միասին Սահմանադրական դատարանում պաշտպանում էին Սերժ Սարգսյանի շահերը, այնուամենայնիվ, ՀՀ արդարադատության համակարգի այս երկու առանցքային գործիչներն իրար հետ պրակտիկորեն չեն շփվում:

Նույնիսկ օրեր առաջ Դավիթ Հարությունյանի ծննդյան 50-ամյակի տոնակատարությանը Հրայր Թովմասյանը չի մասնակցել` չնայած այն հանգամանքին, որ եղել է հրավիրյալների ցուցակում:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ