20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Բալես, ձյաձյան քխա

86 ամյա երգիծաբան Հրանտ Ղազարյանը մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը արժանացել է հենց ապրիլի 1-ին.” Չգիտեի` ճիշտ պարգևատրվում եմ, թե ուղղակի խաբելու օրվա զոհն եմ դարձել” ,-հիշելով 2009 թվականի ապրիլի 1-ի արարողությունը` կատակում է գրող երգիծաբանը:
1960-ական թվականներից ասպարեզ եկած Հրանտ Ղազարյանին ճանաչում են նրա գրական հերոսի անունով` Հրանտ- հորիզոն:

Henaran.am-ի հետ զրույցում երգիծաբանը նշեց, որ խորհրդային տարիներին այս օրը ավելի շատ խաբելու օր էր, իսկ հիմա հումորի և երգիծանքի.”Պրիմիտիվ ձևով խաբում էին իրար, ասենք` թաշկինակդ գրպանիցդ ընկելա”:

Ամենահետաքրքիր միջադեպը, որ երգիծաբանը փորձում է տեղավորել ապրիլմեկյան շրջանակներում նրա հավաստմամբ` բացարձակ ճշմարտություն է. “ Ապրիլի 1-ին ես տրանսպորտով տեղ էի գնում, մի փոքրիկ երեխա իր մոր գրկից անընդհատ ձեռքը գցում էր ու ճանկռում դեմքս`հրճվում, ուրախանում էր: Ես էլ հետը խաղում էի: Երեխայի մայրը որպիսի կանխի նրան ասաց `բալես ձյաձյան քխա”:

Երգիծաբանի կարծիքով` մեր քաղաքական գործիչները այս օրերին գերազանցում են երգիծաբաններին. ” Հիմա ամեն օր ծիծաղի օր է, հեռուստացույցով քաղաքական լուրեր նայեք ու ծիծաղեք”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ