04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

“Մթնշաղի” հերոսները հարսանիքը նկարահանման հրապարակից տեղափոխել են իրական կյանք

Այ քեզ նորություն: “Մթնշաղ” սագայի հերոսներ Կրիստեն Ստյուարթն ու Ռոբերտ Պատինսոնը, ովքեր արդեն ամուսնացել էին նկարահանման հրապարակում, նույնն իրագործել են նաեւ իրական կյանքում: Վերջապես ոչ մեկն այլեւս առիթ չի ունենա խոսել այն մասին, որ զույգը բաժանվել է:

Այսպիսով, հարսանիքին ներկա գտնվողները, տեղեկացնում են, որ արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 1-ի գիշերը Կալիֆորնիայում, զույգի ընկերներից մեկի վիլլայում: Այն փակ էր եւ խիստ հսկվում էր: Պապարացցիներ ներկա չեն եղել, քանի որ հարսանիքից մի քանի ժամ առաջ փակել են տարածքը: Բոլոր մանրամասները` հարսանեկան զգեստը, նրանց երդումը, ընթրիքի մենյուն, ամեն ինչ գաղտնի է պահվում: Իսկ ամուսնության մասին լուրը բոլորին հասել է շամպայնի եւ փեսայի բարեկամներից մեկի շատախոսության շնորհիվ, ով ամբողջ տեղեկությունը հաստատել էր հավաքույթից անմիջապես հետո: 

Հավանաբար դեպի Եվրոպա ճանապարհորդությունը, որի մասին վերջերս պատմել են Ռոբստենի ընկերները, կլինի նրանց մեղրամիսը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ