01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Գողություն պատարագի ժամանակ. Հայկական ժամանակ

Ըստ թերթի տեղեկությունների` երեկ ժամը 14-ին Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված պատարագի ժամանակ մի կնոջ պայուսակից անհայտ անձը գողություն է արել: Տեղեկությունը ճշտելու համար թերթը դիմել է ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանին: Վերջինս հաստատել է  այդ լուրը, ըստ որի 55-ամյա մի կին դիմել է Կենտրոնի Ոստիկանություն և հետաքրքրվել, թե Սուրբ Սարգիս եկեղեցում տեսախցիկներ կան` պարզելու համար, թե ով է գողացել իր դրամապանակը: Ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ եկեղեցու տեսախցիկներ չկան: Արմեն Մալխասյանն ասել է, որ կինը հրաժարվել է հաղորդագրություն թողնել, ասելով, որ ոչ մի բան չի ասելու և թողել գնացել է: Նաև նշեց, որ այնուամենայնիվ ոստիկանությունը ստուգելու է` գողությունն իրականում եղել է, թե ոչ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ